Փոքր հիդրոէլեկտրակայանի ծրագիրը կասեցվո՞ւմ է
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս բնապահպանության նախարարությունը բացարձակ անհիմն կասեցրել է «Լոռվա ամրոց» ՍՊԸ-ի՝ Լոռու մարզում Ձորագետ գետի վրա՝ համապատասխանաբար «Լոռիբերդ-1» եւ «Լոռիբերդ-2» փոքր հիդրոէլեկտրակայանների նոր ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Ի դեպ, այս ՀԷԿ-երի կառուցման ծրագրի շուրջ աղմուկ էին բարձրացրել որոշ բնապահպանական կազմակերպություններ: Ըստ նախարարության ծանուցման, ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը պետք է կայանար փետրվարի 10-ին:
Ըստ մեր աղբյուրի փոխանցման, մասնավորաբար «Լոռիբերդ-1» ՓՀԷԿ-ի հարցով արդեն իսկ կայացվել է բացասական որոշում:
Հավելենք, որ ըստ նախագծահաշվարկային փաստաթղթերի, այն ունենալու է շուրջ 30 մեգավատտ հզորություն։ Համեմատության համար նշենք, որ ՀՀ-ում գործող փոքր հէկերի միջին հզորությունը կազմում է մոտ 2 մեգավատտ։
Մասնագետների կարծիքով, նման հնարավորություններով ՓՀԷԿ-ի շահագործման արգելանքը կարող է էական վնաս հասցնել էներգետիկ ոլորտին։
Միեւնույն ժամանակ պետք է նշել, որ նշված հզորությամբ ՀԷԿ-ը կառուցելու համար պահանջվելու էր շուրջ 30 միլիոն դոլարի ներդրում Կուրթան, Լոռի բերդ եւ Ագարակ համայնքներում, ստեղծվելու էր շուրջ 1000 աշխատատեղ շինարարության ժամանակ եւ 60 մշտական աշխատատեղ ավարտից հետո։
Այս տեղեկությունը ճշտելու եւ որոշման հիմքերի մասին տեղեկանալու համար դիմեցինք շրջակա միջավայրի նախարարություն. տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը, ի պատասխան մեր հարցման, ասաց. ««Լոռի-Բերդ» ՍՊ ընկերության` ջրօգտագործում ստանալու հայտը դեռեւս գտնվում է քննության փուլում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...