Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ինչ պետք է անել ԱՄՆ քաղաքացի դառնալուց հետո․ դեսպանությունը տեղեկություն է հրապարակել «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակում ընդգրկված անձը համակարգել է հանրահավաքին Լոռու մարզի բնակիչների Երևան տեղափոխումը, սննդի և խոստացված գումարի տրամադրումը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ ԱՄՆ-ն քննարկում է Գերմանիայում զորքերի թվաքանակի կրճատման հարցը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրման 100-ամյակի միջոցառումների հայտերի ընդունում Խրախուսելով մշակութային վերջին զանգի անցկացումը Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների ծախսերը հոգալու համար Կոնգրեսից լրացուցիչ ֆինանսավորում է անհրաժեշտ Իրանի հասցեին Թրամփի հնչեցրած սպառնալիքներից հետո նավթի գները կտրուկ աճել են ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում

Ինչ պետք է անել ԱՄՆ քաղաքացի դառնալուց հետո․ դեսպանությունը տեղեկություն է հրապարակել«Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակում ընդգրկված անձը համակարգել է հանրահավաքին Լոռու մարզի բնակիչների Երևան տեղափոխումը, սննդի և խոստացված գումարի տրամադրումըՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստԱՄՆ-ն քննարկում է Գերմանիայում զորքերի թվաքանակի կրճատման հարցըԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրման 100-ամյակի միջոցառումների հայտերի ընդունումԽրախուսելով մշակութային վերջին զանգի անցկացումըԻրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների ծախսերը հոգալու համար Կոնգրեսից լրացուցիչ ֆինանսավորում է անհրաժեշտԻրանի հասցեին Թրամփի հնչեցրած սպառնալիքներից հետո նավթի գները կտրուկ աճել ենՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱրմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԸնդգծվել է մարդկային կապիտալի զարգացման և հասարակության խոցելի խմբերի պաշտպանության ապահովման կարևորությունըՔարաթափում է տեղի ունեցել Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհինՔննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հեռանկարները«Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամ է ձերբակալվել․ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեՈրևէ շեղում կամ մանրէ չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքների մասինԻնչ հարցեր են քննարկվել Աղվերանում․ ԱԳ նախարարությունը մանրամասներ է հաղորդել հայ-ադրբեջանական հանդիպումիցՖրանսիայում կայացել է պաշտոնական ընդունելությունԱրարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկելԱՄՆ-ն այլևս չի կարող պայմաններ թելադրել Թեհրանին. Իրանի ՊՆՖուտբոլի միջազգային ֆեդերացիան պատրաստվում է կոշտ միջոցներ կիրառել Աշխարհի առաջնությունումԿայացել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունըՎանաձորի մարզադաշտը վերակառուցվում է, առաջիկայում նաև Իջևանում նոր ստադիոն կկառուցվի«Ռեալի» դեմ խաղում «Բավարիան» անհավանական տեսք ուներՄարզադաշտում նրանց սեփական ուժերի նկատմամբ հավատը տպավորիչ էՄայիսի գլխավոր իրադարձություններից մեկը կլինի այսպես կոչված «Կապույտ Լուսինը» Մեր ժողովուրդը մոլուցք ունի․ որտեղ ծառ ա տեսնում, թուփ՝ էդտեղ քանդի ու շենք սարքիՍպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվելՀայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունըՄելիքբեկյանն ու Կոբիաշվիլին հանդիպել են ՖԻՖԱ-ի նախագահի հետԻնչո՞ւ են Հայաստանում ավելանում ծանր հանցագործությունները․ որտեղի՞ց է գալիս այս ագրեսիանՁերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակից մի խումբ անձինք Գյումրիի «Արձագանք» մսուր-մանկապարտեզի խոհանոցում սանիտարահիգիենիկ նորմերը չեն պահպանվել«Դպրոցական լավագույն մինի այգի» մրցույթում հաղթել է Լանջաղբյուրի դպրոցըՌուսաստանը չի քննարկում ՕՊԵԿ+-ից դուրս գալու հարցը. ՊեսկովԵրևանյան երաժշտական և արվեստի դպրոցները կունենան նոր դաշնամուրներ և ռոյալներՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 29.04.2026Տուապսեում շարունակում է այրվել նավթավերամշակման գործարանըՑույցերը եղել են խաղաղ, մինչև ոստիկանության գործողությունները. դատախազԸնտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ քննվող քրվարույթի շրջանակներում ձերբակալվել են մի խումբ անձինք. Հակակոռուպցիոն կոմիտեՕդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանովՊետությանը վերադարձված 124 անշարժ գույք, դատարան հանձնված քրգործերի 23,8%-ով աճ. գլխավոր դատախազը ներկայացրել է Դատախազության 2025-ի հաղորդումըԵս ողջունում եմ Թուրքիայի և Հայաստանի վերջին քայլերը՝ իրենց տնտեսությունների և ժողովուրդների միջև կապը վերականգնելու ուղղությամբՓարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետՊարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք տոնինԱնահիտ Ավանեսյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի հարցի մասին«Շաքար» ֆիլմն արժանացել է մրցանակի «Լավագույն օտարերկրյա լիամետրաժ ֆիլմ» անվանակարգումՀայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ. ԱԳՆԳյումրիի մի շարք հասցեներում գազանջատում է
Հայաստան

Հունվարին Երեւանում բնակարանների շուկայական գների տարեկան աճ է նկատվել

Հունվարին, համեմատած նախորդ ամսվա (2019-ի դեկտեմբերի) հետ, Երեւանում բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը համարյա կիսով չափ՝ 45 տոկոսով կրճատվել է։ Սակայն, հաշվի առնենք անշարժ գույքի շուկայում պահանջարկի սեզոնայնությունը։ Մասնագետների կարծիքով՝ հունվարին, ամանորյա իրարանցումից հետո, բնակարանների գնորդական պահանջարկը նվազում է՝ հասնելով մինչեւ նվազագույնի օրացուցային տարում։ Այնպես որ, ավելի լավ է համեմատություն անցկացնել անցյալ տարվա հունվարի հետ։ Այդ դեպքում պատկերն արդեն տրամագծորեն փոխվում է, եւ անկումը փոխարինվում է գործարքների թվի 21 տոկոս տպավորիչ աճով։

Պաշտոնական տեղեկատվությունից դատելով՝ մեկ տարվա ընթացքում նկատելիորեն աճել է նաեւ բնակարանների արժեքը։ Ստորեւ բերված աղյուսակում ներկայացված են Երեւանում 2019-2020թթ․ բնակարանների 1 ք/մ տարածքի միջին շուկայական գները։ Տվյալները բերված են հազար դրամներով, ինչպես նաեւ վերահաշվարկված են ԱՄՆ դոլարով։

Մայրաքաղաքում թանկացման ռեկորդ է սահմանել էլիտար «Կենտրոն» թաղամասը, որտեղ «քառակուսու» միջին գինն աճել է 199 դոլարով (կամ 17 տոկոսով)։ Սրան հետեւում է թանկացման վարկանիշով երկրորդ տեղում գտնվող Արաբկիրը, որտեղ միջին գինն աճել է 150 դոլարով (կամ 19 տոկոսով)։ Երրորդ տեղում Աջափնյակն է՝ 114 դոլար (21 տոկոս) աճով։ Գների նվազագույն բացարձակ աճ է գրանցվել նաեւ տարածքով ու բնակելի ֆոնդով ոչ մեծ Նուբարաշեն թաղամասում՝ 39 դոլարով (11 տոկոսով)։

Կարծիք կա, որ շուկայում ուժեղանում է այլ երկրներից գնորդների ազդեցությունը, եւ դա հանգեցնում է գների աճի։ Տեղեկատվության համար՝ Հայաստանում բնակելի տարածքների առուվաճառքի գործարքներում օտարերկրյա քաղաքացիների մասնաբաժինը անցյալ տարի կազմել է բնակարաններինը՝ 5,2 տոկոս, առանձնատներինը՝ 5 տոկոս։ Հաշվի առնելով Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ այլ երկրների մեծաթիվ սփյուռքը՝ կարելի է ենթադրել, որ գործարքների մասնակիցները մեծ մասամբ մեր հայրենակիցներն են։

Սակայն ահա թե ինչն է զարմանալի՝ երկրում անցյալ տարի օտարերկրյա քաղաքացիների կողմից ձեռք է բերվել 331 բնակարան, իսկ վաճառվել է 1,7 անգամ ավելի՝ 573 բնակարան։ Առանձնատների մասով տարբերությունն ավելի մեծ է՝ վաճառքը գերազանցել է գնմանը 2,4 անգամ։ Այս պարադոքսը կարելի է բացատրել այլ երկրի քաղաքացիություն ստացած մեր նախկին քաղաքացիների կողմից բնակարանների վաճառքով։ Ասենք՝ Ռուսաստանի։

Սակայն գների աճը դժվար է բացատրել միայն արտասահմանցի գնորդների ներհոսքով։ Ամենայն հավանականությամբ, այստեղ իրենց ազդեցությունն ունեն պետության աջակցությամբ բնակչության որոշ խմբերի հիփոթեկայով բնակելի տարածք ձեռք բերելու ոչ վատ հնարավորությունները։

Սրա հետ մեկտեղ, ֆինանսական կապիտալով քաղաքացիները հաճախ նախընտրում են փողերը ներդնել անշարժ գույքի մեջ։ Կապիտալը մնում է ապահով տեղում, գումարած՝ լրացուցիչ բնակարանը վարձով տալով կարելի է ոչ վատ եւ կայուն եկամուտ ստանալ։ Անցյալ տարի գրանցվել է Հայաստան մուտքի մոտ 1,3 մլն պետական սահմանի հատում օտարերկրյա քաղաքացիների կողմից։ Նրանցից ոմանք (ասենք՝ Իրանից, Հնդկաստանից եւ այլն) որոշակի ժամանակով բնակարաններ են վարձում ապրելու համար։

Ամփոփելով ասենք, որ մայրաքաղաքում անցյալ տարի, համեմատած նախորդ տարվա հետ, 24 տոկոսով նվազել է շահագործման հանձնված բնակելի շենքերի ընդհանուր մակերեսը։ Ընդ որում, 42 տոկոսով նվազել են շինարարական կազմակերպությունները։ Բազմաբնակարան շենքերը մայրաքաղաքում կառուցում են հենց այդ կազմակերպությունները։ Այստեղից հետեւություն՝ բազմաբնակարան շենքերի շահագործման հանձնված տարածքները մայրաքաղաքում կրճատվել են։