Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ Ինչ պետք է անել ԱՄՆ քաղաքացի դառնալուց հետո․ դեսպանությունը տեղեկություն է հրապարակել «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակում ընդգրկված անձը համակարգել է հանրահավաքին Լոռու մարզի բնակիչների Երևան տեղափոխումը, սննդի և խոստացված գումարի տրամադրումը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ ԱՄՆ-ն քննարկում է Գերմանիայում զորքերի թվաքանակի կրճատման հարցը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրման 100-ամյակի միջոցառումների հայտերի ընդունում Խրախուսելով մշակութային վերջին զանգի անցկացումը Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների ծախսերը հոգալու համար Կոնգրեսից լրացուցիչ ֆինանսավորում է անհրաժեշտ Իրանի հասցեին Թրամփի հնչեցրած սպառնալիքներից հետո նավթի գները կտրուկ աճել են ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին

Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿԻնչ պետք է անել ԱՄՆ քաղաքացի դառնալուց հետո․ դեսպանությունը տեղեկություն է հրապարակել«Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակում ընդգրկված անձը համակարգել է հանրահավաքին Լոռու մարզի բնակիչների Երևան տեղափոխումը, սննդի և խոստացված գումարի տրամադրումըՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստԱՄՆ-ն քննարկում է Գերմանիայում զորքերի թվաքանակի կրճատման հարցըԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրման 100-ամյակի միջոցառումների հայտերի ընդունումԽրախուսելով մշակութային վերջին զանգի անցկացումըԻրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների ծախսերը հոգալու համար Կոնգրեսից լրացուցիչ ֆինանսավորում է անհրաժեշտԻրանի հասցեին Թրամփի հնչեցրած սպառնալիքներից հետո նավթի գները կտրուկ աճել ենՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱրմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԸնդգծվել է մարդկային կապիտալի զարգացման և հասարակության խոցելի խմբերի պաշտպանության ապահովման կարևորությունըՔարաթափում է տեղի ունեցել Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհինՔննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հեռանկարները«Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամ է ձերբակալվել․ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեՈրևէ շեղում կամ մանրէ չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքների մասինԻնչ հարցեր են քննարկվել Աղվերանում․ ԱԳ նախարարությունը մանրամասներ է հաղորդել հայ-ադրբեջանական հանդիպումիցՖրանսիայում կայացել է պաշտոնական ընդունելությունԱրարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկելԱՄՆ-ն այլևս չի կարող պայմաններ թելադրել Թեհրանին. Իրանի ՊՆՖուտբոլի միջազգային ֆեդերացիան պատրաստվում է կոշտ միջոցներ կիրառել Աշխարհի առաջնությունումԿայացել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունըՎանաձորի մարզադաշտը վերակառուցվում է, առաջիկայում նաև Իջևանում նոր ստադիոն կկառուցվի«Ռեալի» դեմ խաղում «Բավարիան» անհավանական տեսք ուներՄարզադաշտում նրանց սեփական ուժերի նկատմամբ հավատը տպավորիչ էՄայիսի գլխավոր իրադարձություններից մեկը կլինի այսպես կոչված «Կապույտ Լուսինը» Մեր ժողովուրդը մոլուցք ունի․ որտեղ ծառ ա տեսնում, թուփ՝ էդտեղ քանդի ու շենք սարքիՍպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվելՀայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունըՄելիքբեկյանն ու Կոբիաշվիլին հանդիպել են ՖԻՖԱ-ի նախագահի հետԻնչո՞ւ են Հայաստանում ավելանում ծանր հանցագործությունները․ որտեղի՞ց է գալիս այս ագրեսիանՁերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակից մի խումբ անձինք Գյումրիի «Արձագանք» մսուր-մանկապարտեզի խոհանոցում սանիտարահիգիենիկ նորմերը չեն պահպանվել«Դպրոցական լավագույն մինի այգի» մրցույթում հաղթել է Լանջաղբյուրի դպրոցըՌուսաստանը չի քննարկում ՕՊԵԿ+-ից դուրս գալու հարցը. ՊեսկովԵրևանյան երաժշտական և արվեստի դպրոցները կունենան նոր դաշնամուրներ և ռոյալներՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 29.04.2026Տուապսեում շարունակում է այրվել նավթավերամշակման գործարանըՑույցերը եղել են խաղաղ, մինչև ոստիկանության գործողությունները. դատախազԸնտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ քննվող քրվարույթի շրջանակներում ձերբակալվել են մի խումբ անձինք. Հակակոռուպցիոն կոմիտեՕդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանովՊետությանը վերադարձված 124 անշարժ գույք, դատարան հանձնված քրգործերի 23,8%-ով աճ. գլխավոր դատախազը ներկայացրել է Դատախազության 2025-ի հաղորդումըԵս ողջունում եմ Թուրքիայի և Հայաստանի վերջին քայլերը՝ իրենց տնտեսությունների և ժողովուրդների միջև կապը վերականգնելու ուղղությամբՓարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետՊարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք տոնինԱնահիտ Ավանեսյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի հարցի մասին«Շաքար» ֆիլմն արժանացել է մրցանակի «Լավագույն օտարերկրյա լիամետրաժ ֆիլմ» անվանակարգումՀայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ. ԱԳՆ
Մամուլ

Լրջանալու պահը

«168 ժամ» թերթը գրում է. «Հարեւան Իրանում կորոնավիրուսի տարածման հետ կապված, մի քանի օր շարունակ Հայաստանում առաջացած իրական ու հիմնավոր խուճապից հետո, երեկ կառավարությունը վերջապես որոշում ընդունեց Իրանի հետ սահմանը փակելու, օդային եւ ցամաքային հաղորդակցությունը երկու շաբաթով մասնակի, ոչ ամբողջական դադարեցնելու վերաբերյալ։

Այս որոշումը համարժեք էր ստեղծված իրավիճակին, այն գուցե անգամ ուշացած էր։ Հիշեցնենք, որ երեկվա տվյալներով՝ Իրանում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 47-ի, գրանցվել է 12 մահ: Ըստ մասնագետների՝ շատ հավանական է, որ իրականում Իրանում վարակվածների թիվն ավելին է, քան 47-ը:

Այդուհանդերձ, որոշումը կայացվել է, եւ պետք է հույս ունենալ, որ այն կկանխի մի կողմից՝ վարակի ներթափանցումը Հայաստան, մյուս կողմից՝ գոնե մասամբ կվերացնի առաջացած խուճապը։ Հետաքրքիր է, սակայն, ինչպես կայացվեց այդ որոշումը, եւ ինչ նախորդեց դրան։ Օրեր շարունակ, այդ թվում՝ նախօրեին, երբ սոցիալական ցանցերում անհանգստությունը հասել էր առավելագույն մակարդակի, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իշխող խմբակցության մի շարք պատգամավորների հետ ուղղակի ծաղրում ու հեգնում էր կորոնավիրուսի առնչությամբ խուճապ տարածողներին, այդ թվում՝ ոլորտի մասնագետներին՝ հայտարարելով, որ դրա համար որեւէ հիմնավոր պատճառ չկա։

Զուգահեռաբար, օրինակ, ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հանդես էր գալիս տրամագծորեն հակառակ տեսակետով՝ նշելով, որ բացառված չէ անգամ սահմանի փակման տարբերակը։ Ժամեր շարունակ այս իրարամերժ գնահատականներից, իշխանության ներկայացուցիչների ծաղրից հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ փետրվարի 24-ից երկու շաբաթով դադարեցվելու է օդային եւ ցամաքային հաղորդակցությունը Իրանի հետ։ Իհարկե, նա նշել էր, որ օդային հաղորդակցության նկատմամբ պետք է կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումները պետք է իրականացնել առանց սահմանափակումների՝ կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ:

Այս իրավիճակը կարող է ունենալ երկու հնարավոր բացատրություն։
Պետական կառավարման համակարգում ուղղակի քաոսային իրավիճակ է տիրում, եւ իշխանության տարբեր թեւերն ու ներկայացուցիչները տեղյակ չեն մյուսների քայլերի մասին, իշխանությունը չունի համակարգված ու համալիր մոտեցում ազգային անվտանգությանը ներկայացվող սպառնալիքի մասին։ Մյուս հնարավոր տարբերակն այն է, որ սա լավ բեմականացված սցենար էր՝ «բարի ցարի» եւ «վատ ենթակաների» մասնակցությամբ, երբ իշխանության ներկայացուցիչները միտումնավոր ծաղրում էին հասարակությանը, սոցիալական ցանցում ահազանգը հնչեցնող նախկին պատգամավորներին, որպեսզի վերջում «բարի վարչապետը» հասարակության շահերից բխող որոշում կայացնի։

Այս տարբերակներից ո՞րն է իրականում տեղի ունեցել՝ դժվար է ասել։ Երկուսի դեպքում էլ, սակայն, կարող ենք արձանագրել, որ գործ ունենք պետության, ավելի ճիշտ՝ իշխանության անլրջության ու անհամարժեքության հետ։ Եվ եթե պետության ու հասարակության համար կենսական նշանակություն ունեցող հարցում նման անլուրջ վերաբերմունք է ցուցաբերում իշխանությունը, ո՞րն է երաշխիքը, որ այդպիսին չէ իշխանության մոտեցումը՝ նաեւ այլ կարեւորագույն խնդիրների հետ կապված, օրինակ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման կամ Հայաստանի համար անվտանգային նշանակություն ունեցող այլ հարցերում։

Հ. Գ. Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել էր. «Հայաստանը ունի բոլոր անհրաժեշտ տեխնիկական եւ մասնագիտական ռեսուրսները կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշման համար»: Եվ սա՝ այն դեպքում, երբ հայաստանյան մասնագետներն աշխարհը ցնցած այդ վիրուսի մասին խոսելիս՝ բազմիցս ահազանգեր են հնչեցրել գործող իշխանություններին՝ կառավարությանը, որ ախտորոշումը մի բան է, արտակարգ իրավիճակներում գործելը՝ այլ։ Հարցն այն է, որ, եթե լինի համաճարակային իրավիճակ, որքանո՞վ են պատկան մարմինները պատրաստ դրան, որքանո՞վ են մեր հիվանդանոցները պատրաստ՝ ընդունելու եւ մեկուսացնելու այդ քանակի մարդկանց, որքանո՞վ են բուժհաստատությունները տեխնիկապես եւ մարդկային ռեսուրսներով պատրաստ առնչվելու այդպիսի հիվանդների հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում