Գործարարներին պարտադրո՞ւմ են գումար փոխանցել «այո»-ի քարոզարշավին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դրամահավաք-երեկո է կազմակերպում՝ «այո»-ի քարոզարշավ անելու համար։
Դրամահավաքը տեղի կունենա «Dvin Music Hall»-ում՝ փետրվարի 25-ին, ժամը 19։00-ին։
Հրավիրատոմսում նշվում է որ երեկոյի ընթացքում ելույթ է ունենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մասնակիցներին էլ խնդրում են ներկայանալ վարչապետի գալուց 45 րոպե առաջ։
Հրավիրատոմսն ուղարկվել է Հայաստանում բազմաթիվ խոշոր և միջին գործարարների։ Նախ զանգահարել են և հրավիրելու պատրվակով փող ուզել՝ 10 մլն դրամի չափով, առանց երկար-բարակ ներկայացնելու։ Երբ հետաքրքրվել են, կարո՞ղ են չմասնակցել, պատասխանել են որ, խիստ ցանկալի է մասնակցությունը։ Որոշները համաձայնել են, բայց գնի շուրջ սակարկել են՝ բավականին իջեցնելով և հասցնելով ընդհուպ մինչև 100-ական դրամ։ Բայց գործրարներն անհանսգստացած են, որովհետև նրանցից ոմանք դեմ են հանրաքվեին, շատերը անտարբեր, էլ ուր մնաց՝ «այո»-ի քարոզարշավն իրենց միջոցներով անելուն։ Բայց իմանալով Նիկոլ Փաշինյանի ձեռագիրը՝ վախենում են մերժել՝ «սևերի» ցուցակում չհայտնվելու համար, և արդյունքում գոնե գումարն են իջեցնում։
Մեզ հետ զրուցած գործարարներից մեկը հիշեց Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամները, երբ մարդկանցից պարզապես գումար են կորզում՝ հիմնականում անհայտ նպատակով։ Գործարարները նշում են, որ առանց այն էլ դժվարությամբ են իրականացնում իրենց պարտավորությունները՝ աշխատավարձ տալիս, հարկեր, առևտուր չկա և այլն, մի հատ էլ՝ հանրաքվե պետք է ֆինանսավորեն։
Այս առիթով հիշեցինք, երբ խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ «Իմ քայլը» դաշինքի հիմնադրամին գումար էին փոխանցել ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, որոնց մուծած գումարն ավելին էր, քան, օրինակ, հայտարարագրերում եղածը կամ գումարը վճարելուց հետո հայտարարագիրը չէր նվազել։ Եվ դա թողեց կոռուպցիոն գործարքների տպավորություն՝ հասկանալի էր, որ գումարը վերցրել էին տարբեր գործարարներից, փողատերերից։ Հիմա որոշել են դիմել անվանական, պահանջել ներկայանալ և «խիստ ցանկալի է» մասնակցել։
Այլ խոսքով, դրամահավաքի հրավերը ոչ թե կոչի ու խնդրանքի մասին է, այլ՝ պարտադրանքի՝ հետագայում բիզնես ոլորտում խնդիրների չբախվելու համար։


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...