Չինաստանում նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ են ստեղծել
Ռուսաստանում Չինաստանի դեսպան Չժան Հանհուեյն այսօր` փետրվարի 24-ին հայտարարել է, որ Չինաստանում պատվաստանյութ են ստեղծել, որն արդյունավետություն է ցույց տվել նոր կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս մասին տեղեկացնում է life.ru կայքը:
«Չինաստանում արդեն պատվաստանյութ են ստեղծել, որը դիմադրում է կորոնավիրուսին: Բայց դա դեռևս նախնական է, հարկավոր են հետագա ստուգումներ և աշխատանքներ»,-ասել է դեսպանը Մոսկվայում լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում:
Դեսպանը տեղեկացրել է նաև մի շարք այլ դեղամիջոցների ստեղծման մասին, որոնք արդյունավետ կերպով պայքարում են կորոնավիրուսի դեմ:
«Չինական որոշ դեղամիջոցների արդյունավետությունը 85%-ից ավելի է, որոշ շրջաններում` 90%-ից ավելի»,-հավելել է դեսպանը:
Չժան Հանհուեյը հերթական անգամ հերքել է կորոնավիրուսի` արհեստական առաջացման մասին վարկածը և ենթադրել է, որ վիրուսը կարող է առաջացած լինել վայրի կենդանիներից: Վարկածն այն մասին, որ հիվանդության «տերերը» չղջիկներն են, ստուգվում է, բայց դեռևս հաստատված չէ:
Մահացու կորոնավիրուսի դեմ պայքարող պատվաստանյութ պատրաստելու համար աշխատում են նաև ԱՄՆ-ի 5 դեղագործական ընկերություններ: Իսկ Լոնդոնի կայսերական քոլեջի հետազոտողները հայտարարել են կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութի պատրաստման ավարտի մասին: Բայց հարցը ոչ միայն պատվաստանյութի պատրաստումն է, այլ նաև դրա փորձարկումը, որը շատ ավելի երկար ժամանակ կխլի:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 77 150-ը, որոնցից 2592-ը՝ մահվան ելքով, 24 734-ը բուժվել և դուրս են գրվել հիվանդանոցներից:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...