Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ Ինչ պետք է անել ԱՄՆ քաղաքացի դառնալուց հետո․ դեսպանությունը տեղեկություն է հրապարակել «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակում ընդգրկված անձը համակարգել է հանրահավաքին Լոռու մարզի բնակիչների Երևան տեղափոխումը, սննդի և խոստացված գումարի տրամադրումը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ ԱՄՆ-ն քննարկում է Գերմանիայում զորքերի թվաքանակի կրճատման հարցը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրման 100-ամյակի միջոցառումների հայտերի ընդունում Խրախուսելով մշակութային վերջին զանգի անցկացումը Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների ծախսերը հոգալու համար Կոնգրեսից լրացուցիչ ֆինանսավորում է անհրաժեշտ Իրանի հասցեին Թրամփի հնչեցրած սպառնալիքներից հետո նավթի գները կտրուկ աճել են ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքումԲացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿԻնչ պետք է անել ԱՄՆ քաղաքացի դառնալուց հետո․ դեսպանությունը տեղեկություն է հրապարակել«Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակում ընդգրկված անձը համակարգել է հանրահավաքին Լոռու մարզի բնակիչների Երևան տեղափոխումը, սննդի և խոստացված գումարի տրամադրումըՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստԱՄՆ-ն քննարկում է Գերմանիայում զորքերի թվաքանակի կրճատման հարցըԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրման 100-ամյակի միջոցառումների հայտերի ընդունումԽրախուսելով մշակութային վերջին զանգի անցկացումըԻրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների ծախսերը հոգալու համար Կոնգրեսից լրացուցիչ ֆինանսավորում է անհրաժեշտԻրանի հասցեին Թրամփի հնչեցրած սպառնալիքներից հետո նավթի գները կտրուկ աճել ենՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱրմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԸնդգծվել է մարդկային կապիտալի զարգացման և հասարակության խոցելի խմբերի պաշտպանության ապահովման կարևորությունըՔարաթափում է տեղի ունեցել Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհինՔննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հեռանկարները«Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամ է ձերբակալվել․ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեՈրևէ շեղում կամ մանրէ չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքների մասինԻնչ հարցեր են քննարկվել Աղվերանում․ ԱԳ նախարարությունը մանրամասներ է հաղորդել հայ-ադրբեջանական հանդիպումիցՖրանսիայում կայացել է պաշտոնական ընդունելությունԱրարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկելԱՄՆ-ն այլևս չի կարող պայմաններ թելադրել Թեհրանին. Իրանի ՊՆՖուտբոլի միջազգային ֆեդերացիան պատրաստվում է կոշտ միջոցներ կիրառել Աշխարհի առաջնությունումԿայացել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունըՎանաձորի մարզադաշտը վերակառուցվում է, առաջիկայում նաև Իջևանում նոր ստադիոն կկառուցվի«Ռեալի» դեմ խաղում «Բավարիան» անհավանական տեսք ուներՄարզադաշտում նրանց սեփական ուժերի նկատմամբ հավատը տպավորիչ էՄայիսի գլխավոր իրադարձություններից մեկը կլինի այսպես կոչված «Կապույտ Լուսինը» Մեր ժողովուրդը մոլուցք ունի․ որտեղ ծառ ա տեսնում, թուփ՝ էդտեղ քանդի ու շենք սարքիՍպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվելՀայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունըՄելիքբեկյանն ու Կոբիաշվիլին հանդիպել են ՖԻՖԱ-ի նախագահի հետԻնչո՞ւ են Հայաստանում ավելանում ծանր հանցագործությունները․ որտեղի՞ց է գալիս այս ագրեսիանՁերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակից մի խումբ անձինք Գյումրիի «Արձագանք» մսուր-մանկապարտեզի խոհանոցում սանիտարահիգիենիկ նորմերը չեն պահպանվել«Դպրոցական լավագույն մինի այգի» մրցույթում հաղթել է Լանջաղբյուրի դպրոցըՌուսաստանը չի քննարկում ՕՊԵԿ+-ից դուրս գալու հարցը. ՊեսկովԵրևանյան երաժշտական և արվեստի դպրոցները կունենան նոր դաշնամուրներ և ռոյալներՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 29.04.2026Տուապսեում շարունակում է այրվել նավթավերամշակման գործարանըՑույցերը եղել են խաղաղ, մինչև ոստիկանության գործողությունները. դատախազԸնտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ քննվող քրվարույթի շրջանակներում ձերբակալվել են մի խումբ անձինք. Հակակոռուպցիոն կոմիտեՕդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանովՊետությանը վերադարձված 124 անշարժ գույք, դատարան հանձնված քրգործերի 23,8%-ով աճ. գլխավոր դատախազը ներկայացրել է Դատախազության 2025-ի հաղորդումըԵս ողջունում եմ Թուրքիայի և Հայաստանի վերջին քայլերը՝ իրենց տնտեսությունների և ժողովուրդների միջև կապը վերականգնելու ուղղությամբՓարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետՊարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք տոնինԱնահիտ Ավանեսյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի հարցի մասին«Շաքար» ֆիլմն արժանացել է մրցանակի «Լավագույն օտարերկրյա լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում
Հայաստան

Մի լուսանկարի պատմություն, կամ տապալված ասուլիսը՝ որպես պետական ապարատ սողոսկելու կանաչ լույս

168.am- ը գրում է

«Երբ 2018թ. օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշում կայացրեց, Երկրորդ նախագահի գրասենյակը հայտարարեց, որ հաջորդ օրը վերջինս ասուլիս կտա ու կպատասխանի լրագրողներին հուզող բոլոր հարցերին:

Ասուլիսը պետք է անցկացվեր «Էրեբունի պլազա» հյուրանոցում, սակայն հյուրանոցի շենքի մոտ բողոքի ցույց կազմակերպած մարդիկ կարողացան ներս մտնել, բարձրանալ 9-րդ հարկի սրահ, որտեղ պետք է կայանար ասուլիսը։ Քոչարյանն այդպես էլ չեկավ նախատեսված ասուլիսին։ Ցուցարարները, որոնց շարքերում գլխավոր դերակատարումը, ինչպես արդեն հետո պարզվեց, վերապահված էր, այսպես ասած՝ «սորոսական» ու ՔՊ-ական ակտիվին, «գրավեցին» ասուլիսի սրահը, շրջափակեցին սեղանը, լուսանկարվեցին, ու այդ հայտնի լուսանկարը շատ արագ տարածվեց լրատվամիջոցներով ու ֆեյսբուքյան գոնե թե հայկական տիրույթով:

Պարզվում է՝ հայտնի լուսանկարի «հերոսներն» այժմ լուրջ պաշտոններ են զբաղեցնում պետական ապարատում:

Այսպես՝ լուսանկարում ձախից առաջինը գործող իշխանությունների ակտիվ համակիր Արամ Մանուկյանն է, ով մինչև վերջերս Աջափնյակի փոխթաղապետն էր, և միայն վերջերս ազատվեց պաշտոնից:

Արամ Մանուկյանից քիչ վեր Ներսես Պողոսյանն է, ում Ժիրայր Սէֆիլյանի գործով մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Ներսես Պողոսյանն այս պահին Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է:

Կալանավայրից դուրս գալուց հետո Ներսես Պողոսյանը, փաստորեն, թերևս, ակտիվ մասնակցություն է ունեցել համաժողովրդական շարժմանն ու դրան հետևող գործողություններին, ինչի արդյունքում էլ այսօր պետական կարևոր պաշտոն է զբաղեցնում:

Նրանց կողքին Մարիամ Անանյանն է, ով այս պահին պաշտոնավարում է Կենտրոնի թաղապետարանում:

Լուսանկարում դեպի կենտրոն հատվածում Ամիգո Ղուկասյանն է՝ Նիկոլ Փաշինյանի հավատարիմ զինակիցը: Ներկայումս աշխատում է Ազգային ժողովում:

Մարիամ Անանյանի ու Ամիգո Ղուկասյանի մեջտեղում նստած անձը Ֆեյսբուքում Դավ Ռուպռ կեղծանունով գրանցված Դավիթ անունով անձնավորությունն է, որի ֆեյսբուքյան էջը լռում է վերջինիս՝ այս պահի զբաղվածության մասին, սակայն, մեր տեղեկություններով՝ նա ևս աշխատում է ԱԺ-ում:

Ամիգո Ղուկասյանի կողքին ազատ լուսանկարիչ Վահե Գևորգյանն է, ով այժմ Երևանի ավագանու «Իմ քայլը» իշխող խմբակցության անդամ է:

Վահե Գևորգյանի կողքին «պայքարում է» Սասուն Միրոյանը, ով այս պահին զբաղեցնում է Ջրային պետական կոմիտեի նախագահի խորհրդականի պաշտոնը:

Շարքը եզրափակում է Շենգավիթի գործող թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը, որի անունը վերջերս ԶԼՄ-ներում ամենատարածվածներից մեկն էր՝ որպես կրթական գործի վերահսկողության նկատմամբ շատ «կրեատիվ» մեթոդներ կիրառող երիտասարդ պաշտոնյա:

Ի դեպ, Ռազմիկ Մկրտչյանի կենսագրության մեջ 2010-2012թթ. բանակային ծառայությունից հետո 6 տարիների գործունեության մասին ոչինչ նշված չէ, իսկ 2018թ. նա նշանակվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար, ինչից կարելի է ենթադրել, որ նա իր աշխատանքային կենսագրությունը սկսել է միանգամից մի հսկայական վարչական շրջան ղեկավարելուց:

Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի սրահը գործող իշխանությունների համար շատ կարևոր հենակետ էր, որը գրավողները պարգևատրվել են՝ բավականին պատկառելի պաշտոնների նշանակվելով: Այսինքն՝ տրամպլին՝ իշխանությանը մոտ գտնվելու և համապատասխան պաշտոններ ստանալու համար»: