Թուրքմենստանում ծեր մարդկանց մեկ շաբաթ ստիպել են փորձերի գնալ նախագահի հետ հանդիպման համար
Փետրվարի 21-ին Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ժամանել է երկրի Լեբապի շրջան, որպեսզի Թուրքմենաբաթ քաղաքում նոր մզկիթ բացի: Այս մասին տեղեկացնում է hronikatm.com կայքը:
Ծեր մարդկանց, որոնք մզկիթում դիմավորել են նախագահին, սկսել էին պատրաստել միջոցառմանը փետրվարի 14-ից` նախագահի գալուց մեկ շաբաթ առաջ: Հենց նույն ժամանակ էլ քաղաքի իշխանությունները սկսել էին կարգի բերել քաղաքի փողոցները և վերանորոգել կենտրոնի շենքերը:
Փորձերն անցել են Թուրքմենաբադի հին մզկիթի տարածքում, որը կառուցվել է երկրի առաջին նախագահ Սափարմուրաթ Նիյազովի ղեկավարման տարիներին: Ծեր մարդկանց ժամերով ստիպել են փորձեր անել և հիշել, թե ով որտեղ պետք է կանգնի և ինչպես պետք է իրեն պահի այս կամ այն իրավիճակում:
Փետրվարի 20-ին` նախագահի այցից մեկ օր առաջ, ժամը 17:00-ին ծեր անձանց բերել են արդեն նոր մզկիթ, որպեսզի փորձն արվի տեղում: Փորձերը շարունակվել են մինչև ժամը 23:00-ն: Այդ ընթացքում այս մարդկանց թույլ չեն տվել ոչ ուտել, ոչ խմել: Ծրագրվում էր, որ նահանգային մզկիթի իմամը, շրջանային մզկիթների իմամներն ու հատուկ ընտրված տարիքով մեծ անձինք անձամբ պետք է ողջունեն նախագահին: Մեկ շաբաթ «դասընթաց անցած» ծերերը պետք է կանգնեին շարքի ետևում:
Հերթական փորձի ընթացքում շաքարախտով հիվանդ ծերերից մեկն ընկել է` կորցնելով գիտակցությունը: Ազգային անվտանգության աշխատակիցը, որը հետևում էր փորձին, գոռացել է ծերերի վրա և թույլ չի տվել օգնություն ցուցաբերել հիվանդին` հրամայելով տեղից չշարժվել` ինչ էլ որ լինի: Ոստիկանները հիվանդին դուրս են բերել մզկիթից առանց պատգարակի, և միայն մզկիթի տարածքից դուրս է թույլ տրվել բժիշկներին օգնություն ցուցաբերել նրան:
Հիվանդին փոխարինել են մեկ այլ անձով:
Չնայած փորձերին` չգիտես ինչու նախագահին դիմավորել են միայն մի քանի մարդ, մյուսներին հրամայել էին մնալ երկրորդ հարկում, մինչև բարեգործական ճաշի մասին հեռուստառեպորտաժի նկարահանման սկիզբը:


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...