ՀՅԴ-ն դատապարտել է Փաշինյան-Ալիեւ հանդիպման արդյունքները
Մյունխենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը բանակցային գործընթացի վրա որեւէ դրական ազդեցություն չի ունեցել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ «Հայ դատի» եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը
Նրա խոսքով՝ հանդիպումն, ըստ էության, վերաբերում էր ոչ այնքան 2 երկրների առաջնորդներին, որքան կազմակերպիչներին, որոնք ցանկանում էին բաց ձեւաչափով շփում անցկացնել: «Բանավեճի կազմակերպիչները հետապնդում էին քարոզչական նպատակներ, եւ նրանք դրանց հասան: Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորմանը, ապա չեմ կարծում, որ բանակցային գործընթացը պետք է սկսել Տիգրան Մեծի ժամանակներից»,- նշեց Մանոյանը:
Նրա պարզաբանմամբ՝ արտահայտված կամ չարտահայտված այս կամ այն մտքերը հազիվ թե թաքուն նպատակ կամ իմաստ ունենային: «Այսպիսի ձեւաչափի հանդիպումներում զրուցակիցները հաճախ բաց են թողնում ինչ-որ մանրամասներ, եւ սա նորմալ է: Այդպիսի վերապահումներին է վերաբերում, օրինակ, Ալիեւի այն հայտարարությունը, թե Ղարաբաղը ճանաչել են ավելի քան տասնյակ երկրներ»,- ամփոփեց Կիրո Մանոյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակում մասնակցել էին ղարաբաղյան հիմնախնդրով հրապարակային բանավեճի:


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...