Դանիայում մահացել է հանրահայտ Lego մարդուկի հեղինակը
Դանիայում 78 տարեկան հասակում մահացել է հանրահայտ LEGO մարդուկի հեղինակ Յենս Նիգարդ Կնուձենը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում տալով «Ֆրանս պրես» գործակալությանը:
Յենս Նիգարդ Կնուձենը ավելի քան 30 տարի եղել է դանիական Lego Group ընկերության դիզայները, զբաղվել է զարգացնող խաղալիքների և կոնստրուկտորների արտադրությամբ: Հենց նա է դարձել նախորդ դարի 70-ականներին հայտնված և մեծ տարածում գտած, շարժվող ձեռքերով և ոտքերով փոքրիկ մարդուկի հեղինակը:
Գործակալության տվյալներով՝ Կնուձենը մահացել է չորեքշաբթի Դանիայի արևմուտքում գտնվող խնամքի կենտրոնում: Նրա մահվան պատճառ է դարձել կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզը:


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...