Փաշինյանի իշխանությունը շարունակում է ապազգային քաղաքականությունը․ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ապազգային քաղաքականության ու քաղաքական տրանսգենդերիզմի խաչմերուկներում
Եկեղեցու պատմության պարտադիր լինելու դեպքում ապագա քաղաքապետներդ Վեհափառին պարոն կաթողիկոսով չեն դիմի։
Հայոց լեզու և գրականություն առարկաների դասավանդումը բուհերում պարտադիր լինելու դեպքում ապագա նախարարները Թումանյանից գոնե մի քառյակ անգիր կարտասանեն, այլ ոչ թե մի կերպ կկարդան։
Եվ, վերջապես, «Հայոց պատմություն» առարկայի բուհերում պարտադիր դասավանդման պարագայում,ապագա վարչապետները չեն հայտարարի,թե 1991թ -ի սեպտեմբերի 2-ին Արցախը անկախացել է Սովետական Ադրբեջանից։
Սակայն Փաշինյանի իշխանությունը շարունակում է իր ապազգային և մանիպուլացման քաղաքականությունը։
Տեսեք.
Իշխանության պատասխանատուները ի ցույց դնելով իրենց իզմեր չունեցող քաղաքական էությունը, հայտարարում են, թե գնացեք համոզեք բուհի գիտական խորհուրդներին, որպեսզի յուրաքանչյուր բուհ հայագիտական առարկաների դասավանդումը պարտադիր դարձնի։
Սա պատասխանատվությունը սեփական ուսերից գցելու հերթական փորձն է։
Եթե նման անհեթեթ ու բութ տրամաբանությամբ շարժվենք, ուրեմն զորակոչի ժամանակ կարելի է հայտարարել, թե գնացեք համոզեք, որ պարտադիր զորակոչվեք բանակ, պետությունը կապ չունի, կամ հարկերի և տուրքերի հավաքագրումն էլ գնացեք համոզեք տնտեսավարողներին մուծեն ու որևէ օրենսդրական պարտադիր նորմ չկա։
Սա բացահայտ ապազգային ու հակապետական մոտեցում է։
Հ.Գ. Իսկ նախարարի պաշտոնը զբաղեցնող անձի հիմնավորումը, թե Արցախյան հերոսամարտից առաջ Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաները բուհերում պարտադիր չեն եղել, բայց դա չի ազդել հայրենասեր սերունդ դաստիարակելու վրա, կներեք, հիմարություն է։
Նույն տրամաբանությամբ կարելի է ասել, քանի որ մինչև Մեսրոպ Մաշտոցի կողմից գրերի գյուտը հայ ժողովուրդը տվել է փառավոր ճակատամարտեր, օրինակ՝ Տիգրան Մեծի գլխավորությամբ՝ Արածանիի ափին ջախջախելով Լուկուլլոսին կամ Մամիկոնյան իշխանի գլխավորությամբ՝ Ձիրավի դաշտում, ուրեմն գրերի գյուտն էլ պարտադիր չէր։
Հ.Հ.Գ.Կատարյալ քաղաքական անմեղսունակություն»:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար