Արայի՛կ, չորս ամիս նույն կառավարությունում աշխատել ենք. Իշխան Սաղաթելյանը՝ ԿԳՄՍ նախարարին
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեկ ԵՊՀ-ում դասախոսների հետ ԿԳՄՍ նախարարի հանդիպմանը նախարարի եւ իր հորաքրոջ՝ դասախոս Ռիտա Սաղաթելյանի միջեւ գրանցված միջադեպին։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․
«Պարոն Նախարար,կրկին չհասկացար
Դաշնակցությունը հորաքրոջս եղբոր տղայի կուսակցությունը չէ, Դաշնակցությունը Նիկոլ Աղբալյանի (հուսով եմ՝ ծանոթ ես), Հովհաննես Թումանյանի, Սողոմոն Թեհլիրյանի, Թաթուլ Կրպեյանի կուսակցությունն է:
Դու այդպես էլ չհասկացար ընտանեկան, քաղաքական, կուսակցական եւ անձնական հարաբերությունների տարբերությունը:
ՀՅԴ Երիտասարդական միությունն արդեն 2 շաբաթ է՝ իր շատ հիմնավորված բողոքի ձայնն է բարձրացնում քո վարած ապազգային քաղաքականության դեմ։ Ամբողջ պայքարի ընթացքում որեւէ դաշնակցական երիտասարդ երբեւէ անձնական վիրավորանք չի հնչեցրել քո հասցեին, թեեւ սրանից հետո էլ չեն խոստանում, քանի որ սա նրանց համար սկզբունք է, նրանք այդպես են դաստիարակվել:
Քննադատությանը պատասխանեցիր զրպարտանքով, սպառնալիքով, դրսի-ներսի փնտրտուքով՝ կրկին չհասկանալով, որ Դաշնակցության հետ այդ լեզվով չեն խոսում։
Բայց քեզ գերազանցեցիր, չափդ անցար դասախոսների եւ գիտնականների հետ հանդիպման ժամանակ, ԵՊՀ դոցենտ Ռ. Սաղաթելյանի (որի միակ մեղքն այն է, որ իմ հորաքույրն է) պարզ հարցից կրկին ջղաձգվեցիր… Կրկին շանտաժ, սպառնալիք։
Արայի՛կ, չորս ամիս նույն կառավարությունում աշխատել ենք։ Պաշտոնական եւ ոչ պաշտոնական մթնոլորտում ինչո՞ւ մեկ անգամ չհամարձակվեցիր երեսիս կամ քո ՀՅԴ գործընկերների երեսին ասել, թե՝ նախկինում ձեր ընկերները թաղված են եղել կոռուպցիայի մեջ, արկղերը լիքն են քրեական գործերով։
Զգուշավոր ժպիտիցդ այդ ամիսներին չէր երեւում, որ մի օր դուխով գլխարկդ կհիշես՝ ցավոք, ոչ թե իմ աչքերին նայելով, այլ պատկառելի լսարանի առջեւ, որտեղ դու միշտ լարված ես՝ հասկանալի պատճառով, դու վիրավորեցիր կնոջը, դասախոսին, իմ անունը չտալով՝ մեղադրեցիր իմ կուսակցությանը։
Նա անկուսակցական կին է, համալսարանի դասախոս, քեզ պես հարյուրավոր երիտասարդների է դասավանդել, թերեւս մի քանիսն էլ քեզ պես ամբարտավան են եղել։ Դրա համար էլ այսօր դասախոսական բարձունքից չկոպտեց քեզ պահվածքիդ համար։ Բայց ես դասախոս չեմ, քաղաքական գործիչ եմ, ներկայացնում եմ 129 տարվա կենսագրություն ունեցող համահայկական կուսակցություն, ուստի քաղաքական ապտակը ցավոտ է լինելու, խելքի արի, սա քեզ վերջին զգուշացումն է»:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար