Պարոնը թող կողմնորոշվի՝ քաղաքական պաշտոնյա՞ է, թե՞ ոստիկան․ Վահագն Վարագյան
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ատելության կուսակցության տղաներ և աղջիկներ, կարելի՞ է չէ մի քիչ ավելի գրագետ լինել: Ակտիվ քաղաքականությամբ զբաղվող մարդիկ եք, կարելի՞ է չէ Հայաստանի ոչ վաղ անցյալի քաղաքական պատմությունը մի քիչ ավելի լավ ուսումնասիրել: Ձեր ողջ գիտակցական կյանքում հրապուրված եք եղել ՀՀՇ իշխանությամբ, սրբացրել ու սրբադասել եք այդ տարիների մարդկանց և իրադարձությունները:
Ձեզ չեն ասե՞լ, որ 1994-ին ծանրագույն քրեական մեղադրանքներով Հայաստանում ՀՅԴ գործունեության կասեցումը տապալվեց, որովհետև ի սկզբանե գործը քաղաքականացվեց: Ձեզ չեն ասե՞լ, որ ձեր բառապաշարով ասած` դաշնակների քրեական գործն ի սկզբանե քաղաքական աստառ ստացավ ու ծիծաղելի դարձավ, որովհետև քրեական գործից խոսեց ոչ թե Գլխավոր Դատախազը, այլ հանրապետության թիվ մեկ քաղաքական պաշտոնյան` նախագահը: Ի սեր Աստծո, մեկդ ձեր սուպերնախարար Արայիկին բացատրեք, որ Դաշնակցության վրա քրեական գործ հարուցվել է ժամանակին, այդ գործը քաղաքականացվել ու փլուզվել է:
Բացատրեք ձեր սուպերնախարարին` երբ քաղաքական պաշտոնյան խոսում է քրեական գործերից, երբ քաղաքական պաշտոնյան քաղաքական ընդդիմախոսներին սպառնում է քրեական հետապնդմամբ, ապա դա հենց առաջին րոպեից տապալված ու ծիծաղելի գործ է, դա քաղաքական հետապնդում է, ընդամենը քաղաքական հաշվեհարդար է, որը ոչ մի կապ չունի իրավունքի և իրավաբանության հետ:
Եթե նույնիսկ քրեական գործի թեմա կա, ապա դա հերթական երկաթյա փաստն է, որ Հայաստանում քրեական հետապնդումն իրականացվում է ըստ քաղաքական նպատակահարմարության: Արդյո՞ք սա կապ ունի իրավական պետության հետ: Իհարկե ոչ: Չնայած, այնքան կապ ունի, որքան որ 1994-ի տապալված գործը կապ ուներ: Ի վերջո, բացատրեք պարոնին, որ կողմնորոշվի` ինքը քաղաքական պաշտոնյա՞ է, թե՞ ոստիկան է, քննիչ է, դատախազ է: Ի վերջո, մի օր պարոն Հարությունյանին հարցաքննելու են, և նա ստիպված է լինելու պատասխանել հարցին` հանցագործություն է պարտակե՞լ, թե՞ զրպարտել է: Իսկ այդ հարցաքննության քաղաքական «թթու ջուրը» դուք եք խմելու շատ երկար տարիներ»:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար