ԱԺ-ն հանցավոր անգործություն է ցուցաբերում. աչք փակել չի կարելի. Ռոբերտ Հայրապետյան
Մամուլում երկար քննարկվեց իմքայլականների սրտի ՍԴ նախագահ Վահե Գրիգորյանի՝ ՍԴ նիստերին չմասնակցելու, բայց մնացյալ բոլոր արտոնություններից օգտվելու վերաբերյալ հարցը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը՝ իր գրատռումը որդեգրելով «ԱԺ հերթական հանցավոր անգործության մասին»:
Նա, մասնավորապես, նշել է.
«Ոչ վաղ անցյալում էլ անկախացած պատգամավոր Արման Բաբաջանյանը նախազգուշական «քսիֆ» ուղարկեց Վահե Գրիգորյանին, նշելով, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը իր լիազորությունների դադարեցման հարցն է դիտարկում։
Այս ամբողջ բոլոլայի մեջ կարծես միտումնավոր մոռացության է մատնվում այն փաստը, որ Սահմանադրության ու օրենքների պահպանումն ու կիրառումը պետական մարմինների, այս պարագայում ԱԺ-ի պարտականությունն է, այլ ոչ թե իրավունքը։
Կարծես թե մամուլում բավարար համոզվածությամբ ներկայացվեց Վահե Գրիգորյանի կողմից էական կարգապահական խախտման հիմնավորվածությունը, բայց ԱԺ-ն չգիտես ինչու դեռ լուռ է եւ շարունակում է հանցավոր անգործությունը։
Ակնհայտ էական կարգապահական խախտման առկայության պարագայում լիազորությունների դադարեցման վերաբերյալ դիմումը ներկայացնելը Ազգային ժողովի պարտականությունն է։
Չմոռանանք նաեւ, որ Վահե Գրիգորյանն ինքը հրապարակային կերպով հաստատել է այն հանգամանքը, որ չի մասնակցում ՍԴ նիստերին, ուստի Ազգային ժողովը պարտավոր է ՀՀ Սահմանադրության 164-րդ, 168-րդ եւ 169-րդ հոդվածների հիման վրա դիմել Սահմանադրական դատարան՝ նրա լիազորությունները դադարեցնելու դիմումով։
Կշարունակի ԱԺ-ն իր հանցավոր անգործությունը թե ոչ, ցույց կտա ժամանակը, բայց աչք փակել չի կարելի այն հանգամանքի վրա, որ ցանկացած հանցավոր անգործություն նույնպես վաղ թե ուշ արժանանալու է համապատասխան իրավական հետեւանքներ առաջացնող գնահատականի»:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար