2 քաղաքացի բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հավատացյալների նկատմամբ. Աշոտյան
Պարզվում է, որ երեկ երկու քաղաքացի մուտք են գործել Երևանի «Սբ. Զորավոր», «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» և «Սբ. Աննա» եկեղեցիներ, և պատարագի ժամանակ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հավատացյալների նկատմամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Պարզվում է, որ երեկ երկու քաղաքացի մուտք են գործել Երևանի «Սբ. Զորավոր», «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» և «Սբ. Աննա» եկեղեցիներ, և պատարագի ժամանակ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հավատացյալների նկատմամբ:
Նրանք եկեղեցու ներսում անվայել արտահայտություններ են վանկարկել և ըստ տեղեկութունների, նմանատիպ արարքներ կատարել են նաև սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:
Հիշեցի, որ իշխանափոխության օրերին մեկ այլ անձ փորձել էր սղոցել Էջմիածնի Մայր Տաճարի գմբեթի խաչը։ Իսկ եկեղեցու հանդեպ ինչե՜ր են կատարվել ու կատարվում այս երկու միջադեպերի արանքում, հիշեք ինքներդ։
Ինչ-որ բան ինձ հուշում է, որ շուտով երիտասարդ աղջիկների մի խումբ էլ ներխուժելու է որեւէ եկեղեցի եւ բացի իր դոշերը։ Կամ party կազմակերպի: Կամ խորը ու համապարփակ համբուրվի։
Հ.Գ. Անգլերենից լավ չեմ։ Կարո՞ղ եք օգնել։ Pussy Riot հայերեն ոնց կլինի»,- գրել է նա։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար