Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Յակիշիմե խեցեգործության պատմությունն ու զարգացումը. ցուցադրություն Հայաստանում Հանրային կյանքում ակտիվ կանայք հաճախ դառնում են առցանց հարձակումների թիրախ. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր Առաջին անգամ Գլենդեյլի ոստիկանությունը կգլխավորի ծագումով հայ Ռոբերտ Ուիլյամը COP17-ի նախապատրաստական գործընթացի շրջանակում շարունակվում է ակտիվ համագործակցությունը միջազգային գործընկերների հետ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի անդամակցության մասին կարծիքներ հնչել են Սանկտ Պետերբուրգում Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը Հյուսիսային Ղրիմի ջրանցքի վրայով անցնող երկաթուղային կամուրջն այլևս գոյություն չունի Վաղարշապատում անցկացվում է «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնը Բենզինի վաճառքը սահմանափակվել է Ռուսաստանի գլխավոր նավթային շրջանում Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը

Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիսՅակիշիմե խեցեգործության պատմությունն ու զարգացումը. ցուցադրություն ՀայաստանումՑուկերբերգը ցանկանում է սեփական բուքմեյքերական հարթակ ստեղծել․ NYTԴուեյն Ջոնսոնը բողոքել է անտանելի շոգից՝ «Մոանա» ֆիլմի նկարահանման հրապարակում իր 40 ֆունտանոց Մաուիի կոստյումի պատճառովՀանրային կյանքում ակտիվ կանայք հաճախ դառնում են առցանց հարձակումների թիրախ. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ումՔննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերViking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկումԱռաջին անգամ Գլենդեյլի ոստիկանությունը կգլխավորի ծագումով հայ Ռոբերտ ՈւիլյամըCOP17-ի նախապատրաստական գործընթացի շրջանակում շարունակվում է ակտիվ համագործակցությունը միջազգային գործընկերների հետՀայաստանի՝ ՀԱՊԿ-ի անդամակցության մասին կարծիքներ հնչել են Սանկտ ՊետերբուրգումՊարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել էԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունըՀյուսիսային Ղրիմի ջրանցքի վրայով անցնող երկաթուղային կամուրջն այլևս գոյություն չունի«Կաթնառատ»-ի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել էՎաղարշապատում անցկացվում է «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնըԲենզինի վաճառքը սահմանափակվել է Ռուսաստանի գլխավոր նավթային շրջանումԲիլ Գեյթսը բացահայտել է երկու ռուս կանանց ինքնությունը, որոնց Ջեֆրի Էպշտեյնն օգտագործել է՝ իրեն շանտաժի ենթարկելու համար  Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարըԻսրայելում հայտարարել են, որ Գազայի խաղաղության խորհուրդը կհավաքվի հաջորդ շաբաթ Կիպրոսում. The Times of IsraelԸնտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանությունԼուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմումԱրարատ-Արմենիա - Ռիգա հանդիպման վայրը փոխվել էԿամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցելՎիլնյուսում ներկայացվել է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի փորձըՄասկն այլեւս տրիլիոնատեր չէ, նա «կորցրել» է 118 մլրդ դոլար. BloombergՎերականգնվում է Այգեշատի 7-րդ դարի Թարգմանչաց վանքըՍեդա Սաֆարյանի վերաբերյալ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի միջնորդությունը ՍԴ-ի կողմից քննության առարկա չի դարձել
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և Հայաստանի սերտ կապի մասին
«Ուժեղ Հայաստանի» ընտրակաշառքի նոր ձայնագրությունՀԱՊԿ-ում հայտնել են, որ մանրակրկտորեն կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցըWikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակիցՖրանսիայի Սենատում քննարկվել են Հայաստանի ընտրությունները, ԵՄ համագործակցությունը և տարածաշրջանային խաղաղության օրակարգըՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլարԳեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբարԳինեսի ռեկորդների գիրքն անդրադարձել է Լիոնել Մեսսիի պատմական նվաճումներինԻնտերնետային տարանցման նոր համաձայնագիր․ արդյո՞ք վտանգված են օգտատերերի տվյալներըԿարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՀնդկաստանի վարչապետը զանգահարել է Փաշինյանին և շնորհավորել ընտրություններում հաղթանակի առիթովՈ՞րն է վերջին օրերին գրանցված խոշոր տրամաչափի կարկուտի պատճառը. մանրամասնում է Գագիկ ՍուրենյանըՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվելԱյս տարի ոռոգման նպատակով Սևանից ավելի քիչ ջուր բաց կթողնվիՄանրամասներ 6(10)կՎ լարմամբ սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միանալու ազատականացման վերաբերյալԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը խաղաղության, միջմշակութային երկխոսության խթանման գործումԵրևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացումՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 23-ից 24-ըՀամատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվենԱմիրյան փողոցը Պապ թագավորի անունը կկրի. ո՞վ էր Արսեն Ամիրյանը
Կարծիք

Կա՛մ Փաշինյանն է ստում, կա՛մ նրա թիկնազորն է անպիտան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը, որում վերջինս նշել է, որ Արցախի Հաթերք գյուղի մերձակայքում մի մարդ ջուր է լցրել վարչապետեի ավտոմեքենայի հետևից։ Գագիկ Համբարյանի գրառման մեջ ասվում է.

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այսօր Արցախում է գտնվում ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքին, քիչ առաջ սրտաճմլիկ գրառում է կատարել, թե ինչպես է Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի մերձակայքում մի մարդ ջուր լցրել իր մեքենայի հետևից...Պարոն վարչապետը իր գրառման մեջ պարզաբանել է, որ սկզբից վախեցել է, երբ ճամփեզրին տեսել է այդ մարդուն...Բայց հետո, երբ վերջինս ջուրը լցրել է, հասկացել է այդ մարդու իրեն ուղղված մեսիջը...

Պարոն վարչապետի այս գրառումից երկու եզրահանգման եմ եկել. կա՛մ Փաշինյանն է ստում, կա՛մ նրա թիկնազորն է անպիտան...

Ըստ առաջին վարկածի՝ Փաշինյանի PR-ով զբաղվողները բացահայտ պրիմիտիվիզմով են զբաղված և հասկանալով, որ հասարակության լայն շերտերը դեռ հավատում են այս իշխանություններին մարդկանց տարաբնույթ «հեքիաթներով» են կերակրում...

Վերջին շրջանում Հայաստանի վարչապետի տեղաշարժին հետևելիս որևէ մեկը չի կարող հավատալ պարոն Փաշինյանի գրառմանը...Թիկնազորն ուղղակի «մաքրում» է նրա ավտոշարասյան ճանապարհին հանդիպող բոլոր մեքենաները և մարդկանց...Իսկ վարչապետին մոտենալու մասին խոսք լինել չի կարող...Երեք տասնյակից ավել թիկնապահներն ուղղակի կենդանի պատի նման փակում են Փաշինյանին և նրա «սվիտային» չորս կողմից...

Իսկ եթե Հայաստանի վարչապետի պատմածը համապատասխանում է իրականությանը, ապա դա նշանակում է, որ Հայաստանի վարչապետի անվտանգությունն ապահովող կառույցի ներկայացուցիչները անպիտանների մեկն են...Ինչպե՞ս կարող է ինչ-որ մեկը կանգնի Փաշինյանի ճանապարհին ինչ-որ բան ձեռքին և թիկնապահները չհետաքրքրվեն, թե այդ անձն ո՛վ է և ի՛նչ գործ ունի Հայաստանի վարչապետի ավտոշարասյան ճանապարհին, որը ոչ միայն հսկվում է վարչապետի անվտանգության աշխատակիցների, այլև հյուրընկալող կողմի անվտանգության ծառայությունների աշխատակիցների կողմից ևս...

Մեկ հարց ևս...Այդ մարդը որտեղի՞ց գիտեր Հայաստանի վարչապետի ավտոշարասյան տեղաշարժի «քարտեզը», որ ճանապարհի եզրին ջուրը ձեռքին իրեն էր սպասում...

Չեմ զարմանա, եթե պարոն Փաշինյանը որոշ ժամանակ անց գրառման միջոցով իր երկրպագուներին տեղեկացնի, որ խաշ ուտելու համար Գյումրի գալու ճանապարհին հանդիպել է այլմոլորակայինների, և համացանցի «պողոսացված» և զոմբիացած մասսան, ինչպես նաև հայտնի ՊՈԱԿԻ 20-25 հազար ֆեյքերը, որոնք ծառայում են գործող իշխանություններին համացանցում գովերգելու, իսկ իշխանություններին քննադատողներին՝ անվանարկելու և վիրավորելու համար, էքստազի մեջ հայտնվեն, ինչպես հայտնվել են Փաշինյանի վերջին «ջրառատ» գրառումից հետո...

Հ.Գ.Պարոն վարչապետն իր գրառման մեջ այդ մարդուն նաև խոստացել է հուսախաբ չանել ...Ցավոք, շատերն են արդեն հուսախաբ եղել, քանի որ իշխանության գալուց հետո նախորդ ռեժիմին սպասարկող բազմաթիվ հանցագործները և օդիոզ դեմքերը ոչ միայն պատասխանատվության չեն ենթարկվել, այլև մեծ հաճույքով համագործակցում են գործող իշխանությունների հետ...»։