ՍԴ-ն կայացրել է ֆունդամենտալ որոշում. Գոհար Մելոյան
Այսօր Սահմանադրական դատարանը կայացրել է քրեական դատավարության իրավունքին վերաբերող հերթական ֆունդամենտալ որոշումը, որն ուղղված է անձնական ազատության պաշտպանության և դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրացմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
«Այս որոշումը լուծում է տարիներ շարունակ քրեական գործերով զբաղվող բազմաթիվ փաստաբանների կողմից բարձրացված խնդիրը՝ ապահովվելով մեր օրենսդրության համապատասխանությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած պրակտիկային։
Այն վերաբերում է գործի դատական քննության փուլում որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխելու կամ վերացնելու միջնորդությունները մերժելու մասին որոշումները վերաքննության կարգով անմիջական բողոքարկման արգելքի վերացմանը։
Այսպիսով, Սահմանադրական դատարանը Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասին /անձնական ազատությունը/, 61-րդ հոդվածի 1-ին մասին /դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը/, 75-րդ /հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը/ և 81-րդ /հիմնական իրավունքներն ու ազատությունները և միջազգային իրավական պրակտիկան/ հոդվածներին հակասող է ճանաչել Քրեական դատավարության օրենսգրքի 376.1-ին հոդվածի 4-րդ կետն այն մասով, որ չի նախատեսում որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխելու կամ վերացնելու միջնորդությունները մերժելու մասին որոշումների վերաքննության կարգով անմիջական բողոքարկման հնարավորություն:
Փաստելով իրավական անվտանգությունը չխաթարելու անհրաժեշտությունը՝ Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավադրույթի ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել 2020 թվականի ապրիլի 15-ը՝ հնարավորություն տալով Ազգային ժողովին Քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները համապատասխանեցնելու ընդունված որոշման պահանջներին:
Դրան զուգահեռ Սահմանադրական դատարանը սահմանել է, որ մինչև Ազգային ժողովի կողմից համապատասխան իրավակարգավորումներ նախատեսելը դատական պրակտիկան պետք է առաջնորդվի հետևյալ մոտեցմամբ.
գործի դատական քննության փուլում որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխելու կամ վերացնելու միջնորդությունները մերժելու մասին որոշումները ենթակա են անմիջական բողոքարկման վերաքննության կարգով ՝ առաջին ատյանի դատարանների՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու որոշումների բողոքարկման համար Օրենսգրքով սահմանված կարգով՝ առաջնորդվելով անձնական ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու, դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրացման ապահովման անհրաժեշտությամբ»,-նշել է նա:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար