Ամենազորեղ հակառակորդն իրականությունն է
Նիկոլ Փաշինյանը 2018 թ. սահմանադրական հեղաշրջումից հետո ասում էր, որ Արցախի անունից պիտի բանակցի միայն Արցախը, և ինքը լիազորված չէ բանակցելու Արցախի փոխարեն:
Երեկ ասում էր` արցախյան հարցում հենց լինի մի այնպիսի լուծում, որն իր պատկերացմամբ կբավարարի հայկական կողմերի շահերը, կբերի-կներկայացնի ժողովրդին` հանրաքվե, քննարկումներ և այլն (ուշադրություն դարձրեք` արդեն ենթագիտակցորեն վախենում է իր սիրած հանրահավաք բառից): Բայց ինչպե՞ս: Բա ու՞ր մնաց Արցախի մասնակցությունը. Արցախն, ախր, դեռ չի մասնակցում բանակցություններին, ինչպես խոստացել էիր: Իր իսկ բառերով ասած` դու ո՞վ ես, որ Արցախի փոխարեն կարգավորման փաթեթ բանակցես:
Նիկոլ Փաշինյանի միակ զենքը, իսկապես, 24 ժ. կյանք ունեցող «Երկիր-ՀԺ» կոնցեպտն է: Նրա երազած Հայաստանում մարդկանց հիշողությունը իր խմբագրած օրաթերթի ռիթմով 24 ժ. այն կողմ չի անցնում: Ումն անցնում է` «սև» է, «ժողովրդի թշնամի», «հակահեղափոխական» և այլն: Վավեր է այն, ինչ ասվել-գրվել է վերջին 24 ժ. ընթացքում: Ուստիև, նրա քաղաքական հիմնական հակառակորդը նրա ընդդիմախոսները չեն, ՍԴ-ն ու ԶԼՄ-ները չեն, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից ու ինչպես համոզել է իր ձայնազրկված ու պատանդ առնված թիմակիցներին: Նրա ամենազորեղ հակառակորդն իրականությունն է` 24 ժ. երկար ձգվող մարդկային հիշողությունը, փաստերն ու խոսքերը համադրելու, գործողությունները վերլուծելու մարդկային կարողությունն ու պարզ տրամաբանությունը:
Թե իր կարճ խելքով ում և ինչու է փորձում անխելքի տեղ դնել Նիկոլը` ժամանակը դատավոր:
Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան էջից


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար