Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հարություն Հարությունյանը ՌԴ նախագահ Պուտինը Կրեմլում չի հանդիպել ԿՀՎ-ի ղեկավարի հետ. Պեսկով Տիրան Երիցյանը կսպասարկի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի հանդիպումները Գաղտնի բանակցությունների հետքերով․ ինչպես է Կրեմլը մեկնաբանել ԿՀՎ պետի այցը Մոսկվա Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում ՆԳՆ ոստիկանությունը ուսումնական տարվա մեկնարկին ուժեղացված ծառայություն կիրականացնի․ տրվել են հանձնարարականներ Թմրանյութեր փոխադրելու մեջ կասկածվող նավին ԱՄՆ-ի  հարվածից չորս մարդ է զոհվել Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները կվերսկսվեն նոյեմբերի 7-ից Կահույքի արտադրության ոլորտի հարկային կարգապահության բարելավման ծրագրի արդյունքում բարելավվել են հիմնական ցուցանիշները Սև ծովից ցիկլոն է մոտենում.ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը․ դատախազություն

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքինԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հարություն ՀարությունյանըՌԴ նախագահ Պուտինը Կրեմլում չի հանդիպել ԿՀՎ-ի ղեկավարի հետ. ՊեսկովՏիրան Երիցյանը կսպասարկի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի հանդիպումներըԳաղտնի բանակցությունների հետքերով․ ինչպես է Կրեմլը մեկնաբանել ԿՀՎ պետի այցը ՄոսկվաՎթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանումՆԳՆ ոստիկանությունը ուսումնական տարվա մեկնարկին ուժեղացված ծառայություն կիրականացնի․ տրվել են հանձնարարականներԹմրանյութեր փոխադրելու մեջ կասկածվող նավին ԱՄՆ-ի  հարվածից չորս մարդ է զոհվելՍոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները կվերսկսվեն նոյեմբերի 7-իցԿահույքի արտադրության ոլորտի հարկային կարգապահության բարելավման ծրագրի արդյունքում բարելավվել են հիմնական ցուցանիշներըՍև ծովից ցիկլոն է մոտենում.ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանովԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը․ դատախազությունԱրսեն Գալստյանը պայմանագիր է կնքել «Սյունիք» ֆուտբոլային ակումբի հետՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԱրագածոտնի քրեական ոստիկանները թմրանյութի 122 փաթեթ են հայտնաբերել․ 27-ամյա երիտասարդը կալանավորվել էՀարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԵնոքավանի հանգստյան գոտիներից մեկի մոտակա ձորում քաղաքացին ընկել, կոտրել է ոտքըԹրամփը հանձնարարել է կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները«Երևանի գիշերները»․ կանցկացվի ևս 5 բացօթյա համերգԹրամփը ծրագրային ելույթ կունենա Տեխասում կայանալիք Հանրապետականների համագումարում․ APՊարեկները ծառայողական մեքենայով երեխային տեղափոխել են բժշկական կենտրոնԱԹՍ-ի հարձակումից հրդեհվել է Տամբովի Wildberries-ի պահեստըԻրանն ու Օմանը քննարկում են Օրմուզի նեղուցը ճգնաժամից դուրս բերելու ուղիներըԴատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքներըՈւկրաինան հրթիռների փոքր խմբաքանակ է ստացել Patriot համակարգերի համար. ԶելենսկիԴամասկոսը ողջունել է Վաշինգտոնի որոշումը՝ այն որակելով պատմականՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 26.08.2026ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջԶելենսկին Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցության հույս է հայտնելԲանակում մահվան դեպք չի արձանագրվել. ՊՆԾանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղըՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստՀայաստանը չի խոչընդոտի նոր մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր. Ալեն ՍիմոնյանՄեկնարկել է ISU JGP Riga 2026 գեղասահքի պատանիների Գրան Պրի մրցաշարըՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը շարունակվում էՍեդրակ Քոչարյանը կալանավորվել էՍիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված խմբավորումների լուծարման մասին․ SANAՄենք արդեն աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակՁերբակալված անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվելԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում«Ռոման» ջախջախիչ հաղթանակ տոնեց 4:0 հաշվովՍԱՏՄ-ն կասեցրել է «Լոռի» ապրանքանիշի որոշ ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԻրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն տեղ չի ունենա տարածաշրջանի ապագայումՈւկրաինան ստացել է Patriot համակարգերի հրթիռներ, AIM հրթիռներ և Crotale համակարգերՄոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. MoldpresԼիդսի և NFL-ի ակումբի համասեփականատերը ձերբակալվել է մարմնավաճառության գործովՎարչապետի եզրափակիչ ելույթը՝ ԱԺ-ում Կառավարության 2026-2031 թթ. ծրագրի քննարկմանըՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցըՀԱՊԿ խաղաղապահները չեն մտնելու ՀՀ, և ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու ՀՀ, որովհետև խաղաղությունը հաստատված է. Փաշինյան7 ամսվա ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,909 մլրդ դրամ
Հայաստան

Փիրուզյան ԲԿ.Մեր նպատակը ոչ թե բիզնեսն է, այլ շատ հիվանդների բուժելը

Մուրացան ՀՀ-ի Սրտաբանության և ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար, ԱՄՆ դեսպանատան բժիշկ Արմեն Փիրուզյանի հետ հանդիպեցինք իր հիմնադրած Փիրուզյան բժշկական կենտրոնի գրասենյակում։

Գրասենյակը փոքր է, կոկիկ կահավորմամբ, մեծ տեղ զբաղեցնող գրասեղանով և պատերին ժամանակակից արվեստի նմուշներով։ «Մեր սպասասրահի, միջանցքի պատերին էլ ամբողջությամբ նկարներ են փակցված, - ժպտալով նշում է Փիրուզյանը, - աննկարագրելի զգացումներ ես ունենում, երբ տեսնում ես, որ ծանր հիվանդությամբ մարդը եկել է և հիացած նայում է ինչ-որ գործի, ժպտում է, ծիծաղում է... Արվեստն առողջության համար կարևոր նախապայման է»։

Բժշկական կենտրոնը զբաղվում է սրտաբանական և թերապևտիկ հիվանդությունների ֆունկցիոնալ ախտորոշմամբ և բուժմամբ։ Ճիշտ է կենտրոնը՝ նորաստեղծ է. գործում է 2014 թվականից, բայց իր տեսակի մեջ յուրահատուկ է։ Փիրուզյանը անթաքույց հպարտությամբ պատմում է. «Մեր նպատակը հանգիստ, քաղաքակիրթ, փոքր կենտրոն ստեղծելն էր, որտեղ հիվանդը ժամերով չի կանգնի հերթերում, չի վազվզի մի տեղից մյուսը, ֆինանսական խնդիրների պատճառով չի դադարեցնի բուժումը։ Կենտրոնը որակյալ մասնագետների և տեխնիկական հագեցվածության շնորհիվ դիմողի վիճակին ճիշտ ախտորոշում է տալիս և հետագա բուժումը պատշաճ կազմակերպում”: Բժիշկ Փիրուզյանի խոսքով՝ կենտրոնն իր ազգանվամբ կոչելը չէ միայն, որ հաջողության հիմք դարձավ, այլ առաջին հերթին մարդիկ գալիս են կենտրոն, որովհետև անձնակազմի նվիրվածությունը, հետևողականությունն ու պրոֆեսիոնալիզմն են տեսնում:
Արմեն Փիրուզյանի հետ “Առողջապահական համակարգ” մասնագիտական պարբերականը զրուցեց բժշկական կենտրոնի աշխատանքների, Հայաստանում բժշկության զարգացման տենդենցների, սիրտ-անոթային հիվանդությունների մտահոգիչ աճի և բուժման արդյունավետ եղանակների շուրջ։

- Պարոն Փիրուզյան, պատկերացնենք՝ ես հիվանդ եմ, ունեմ բարձր ճնշում, դիմում եմ Փիրուզյան բժշկական կենտրոն։ Ինչպիսի՞ն է բուժման ընթացակարգն այստեղ։

Ժամանակակից բժշկության մեջ հիվանդություն բուժելը շատ դեպքերում ամենաբարդ խնդիրը չէ։ Մեր կենտրոնի գլխավոր նպատակներից մեկը նախ հիվանդությունները ճիշտ ախտորոշելն է, իսկ դա ավելի բարդ է։ Ըստ իս՝ լավ բժշկի արվեստը հենց նրանում է, որ նա կարողանա յուրաքանչյուր հիվանդին անհատական մոտեցում ցույց տալ ու ճշգրիտ ախտորոշի խնդիրը: Ես հաճախ եմ ասում, որ բժշկությունը բարդ փազլի պես է՝ օրգանիզմում ամեն ինչ փոխկապակցված։ Պետք է հաշվի առնել հիվանդի առողջական վիճակի ողջ պատկերը՝ ճիշտ ախտորոշման համար։
Ի դեպ, մեր կենտրոնում և ախտորոշման և բուժման ողջ գործընթացը հիմնված է ժամանակակից արևմտյան, ապացուցողական բժշկության սկզբունքների վրա: Մեր կենտրոնում աշխատող սրտաբանները(Ավետիսյան Նունե, Արուս Ասլանյան) և բժիշկ-ռադիոլոգները (Խոնդկարյան Կարինե, Հովհաննիսյան Անուշ) լավագույն մասնագետներից են, ովքեր մշտապես կատարելագործում են իրենց մասնագիտական հմտությունները եվրոպական ու ամերիկյան առաջատար բուժհաստատություններում:

- Ի՞նչ տեխնիկական հագեցվածություն ունի կենտրոնը:
- Կենտրոնում կատարվում են այն բոլոր հետազոտությունները, որոնք անհրաժեշտ են ամբուլատոր սրտաբանության համար: Կենտրոնում կան էխոսրտագրության և էլեկտրասրտագրության ժամանակակից և ֆունկցիոնալ սարքավորումներ, տրեդմիլ հետազոտություն՝ ֆիզիկական լարվածության ժամանակ իշեմիան գնահատելու համար, հոլտեր հետազոտություն՝ ռիթմի խանգարումների համար, դոպլեր և դուպլեքս հետազոտություններ՝ անոթներում արյան հոսքի արագությունը, անոթների պատերի վիճակը գնահատելու համար։

- Պացիենտի ախտորոշումն արդեն կա, ո՞րն է հաջորդ քայլը։

- Ախտորոշումից առաջ և հետո ամենակարևորը բժշկի և հիվանդի միջև փոխվստահության ձեռքբերումն է։ Հիվանդը պետք է հասկանա, որ ինքը ճիշտ և ապահով տեղում է, բարձրակարգ մասնագետների մոտ է, որպեսզի ստիպված չլինի ախտորոշման հաստատման համար մի քանի կենտրոնի ևս դիմել։ Թեև մենք ունենք մի սկզբունք՝ անպայման հիվանդին տալիս ենք իր բոլոր թղթերը, հիվանդության պատմությունը, որպեսզի նա ազատ լինի իր ընտրության մեջ՝ դիմելու այն կենտրոնին, որին ինքն է ցանկանում. թողնում ենք իր ազատ կամքին և հարմարությանը։
Ճիշտ ախտորոշելուց հետո մեր հաջորդ քայլը հիվանդին բուժում նշանակելն է, ինչի ընթացքում կարևոր է, որ նա հետևի բոլոր նշանակումներին, պարբերաբար գա կենտրոն՝ ստուգումների համար։ Չի կարելի ինքնաբուժությամբ զբաղվել, դադարել խմել դեղերը։ Բացի այդ, չի կարելի առանց բժշկի նշանակման դեղատնից դեղեր գնել և սկսել օգտագործել։ Կապ չունի, թե այդ դեղն ինչպես է ազդել հարևանիդ, ընկերոջդ, ծանոթիդ վրա։ Յուրաքանչյուր մարդու հիվանդությունն ուրույն ընթացք է ունենում։

- Բժշկությունն այսօր թանկարժեք ծառայություն է, մատչելի ՞ են արդյոք Ձեր կենտրոնի ծառայությունները։
- Մեր կենտրոնում գները էապես չեն տարբերվում նմանատիպ այլ կլինիկաների գներից: Իսկ կենտրոնին կից գործում է «Մուրասանուս» հասարակական կազմակերպությունը, որի շրջանակներում սոցիալապես անապահով կարգավիճակ ունեցողները կարող են անվճար օգտվել մեր կենտրոնի բոլոր ծառայություններից: Այնպես որ, մենք տալիս ենք հնարավորություն յուրաքանչյուրին՝ գալ, ստուգվել, բուժվել, լինել մշտական հսկողության տակ: Հայաստանում դեռևս հիվանդությունների կանխարգելման մշակույթը ձևավորված չէ։ Պետությունը հսկայական գումարներ է ծախսում պետպատվերի շրջանակներում հիվանությունների բարդությունների բուժման ու վիրահատությունների վրա, այնինչ կարելի է ժամանակին ռիսկերը գնահատելով՝ կանխարգելել հիվանդության խորացումը։ Ու մենք նաև այս մշակույթը զարգացնելու խնդիրն ենք դրել: Կարևոր է, որ պացիենտը ոչ թե մեկ անգամ ստուգվի ու հաջորդ անգամ այցելի բժշկին միայն տարիներ անց, երբ լուրջ խնդիրներ կան, այլ եթե նա առողջական խնդիր ունի, լինի մշտական կապի մեջ իր բժշկի հետ, հետևի ցուցումներին ու ապրի լիարժեք կյանքով՝ խուսափելով բարդացումներից: Սա իհարկե նաև կօգնի խուսափել ֆինանսական մեծ ծախսերից:

- Հայաստանում սիրտ-անոթային հիվանդություններն ամենատարածվածն են։ Որո՞նք են հիմնական հիվանդությունները, դրանց պատճառները։ Եվ ինչպե՞ս կարելի է դրանք կանխել և բուժել։
-Նախ նշեմ, որ շատ կարևոր է սիրտ-անոթային ռիսկը ստուգել յուրաքանչյուր հիվանդության պարագայում: Եվ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր մարդ գոնե 5 տարին մեկ պետք է անպայման այցելի սրտաբանին: Գաղտնիք չեմ ասի, որ սիրտ-անոթային հիվանդություններից մահացությունը ամենաբարձրն է: Հայաստանում մեծ տարածում ունեն հատկապես սրտի իշեմիկ հիվանդությունը, հիպերտոնիկ հիվանդությունը, սրտային անբավարարությունը, ռիթմի խանգարումները։ Հիվանդության ռիսկերը լինում են երկու տեսակի՝ ռիսկեր, որոնց վրա մենք կարող ենք ազդել, և որոնց վրա չենք կարող։ Մարդու սեռի, ժառանգականության վրա բժիշկն ազդել չի կարող։ Սակայն ավելորդ քաշի, խոլեստերինի մակարդակի, շաքարային դիաբետի, ծխելու վրա բժիշկն ազդել կարող է։ Պետք է խոսել հիվանդի հետ: Կարևոր է, որ նա գիտակցի՝ եթե օրական երկու տուփի փոխարեն կես տուփ ծխախոտ է ծխում, գուցե խուսափի ուռուցքային հիվանդություն ունենալուց, բայց սիրտ-անոթային հիվանդությունների համար ծխախոտի քանակը, խեժի խտությունը էական նշանակություն չունեն. յուրաքանչյուր գլանակ վտանգավոր է: Պետք է մեկընդմիշտ հրաժարվել, քան թե տարիներ անց լուծել բարդացած խնդիրները։
Մենք մտահոգիչ վիճակագրություն ունենք, ըստ որի՝ Հայաստանում հիպերտոնիկ հիվանդությամբ ախտորոշվածների միայն 9%-ի զարկերակային ճնշումն է գտնվում ադեկվատ հսկողության ներքո։ Պետք է գիտակցել, որ սիրտ-անոթային հիվանդությունները կուրսային ռեժիմով չեն բուժվում։ Բժշկի նշանակած դեղերը պետք է ընդունել հետևողականորեն, տևական ու շատ դեպքերում նույնիսկ մշտական։

- Իսկ ինչպե՞ս եք վերաբերում Ձեր աշխատանքին:
- Ես իմ մասնագիտությունը շատ եմ սիրում։ Ինձ համար բժշկությունից գեղեցիկ արվեստ չկա։ Եվ պարզ ճշմարտություն է, որ աշխատանքը պետք է հաճույքով անես, պետք է հաճույք ստանաս քո դրած ճիշտ ախտորոշումից, բուժվող հիվանդի լավ արդյունքներից, նրա նախկին և ներկա լաբորատոր տվյալների տարբերությունից։ Հենց այդ պատճառով էլ մեր կենտրոնը բիզնես ուղղվածություն չունի. մեր նպատակը չէ շատ հիվանդներ ունենալը, մեր նպատակն է շատ հիվանդություններ բուժելը։Պետք է ուրախանաս, երբ տարեց մարդիկ կենտրոնից դուրս գալով՝ ապրելու նոր հույս են ձեռք բերում, երբ մարդկանց կենսակերպի վրա դրական ներազդեցություն ես ունենում, երբ մարդու մեջ մարդու առողջ, գեղեցիկ և լավ տեսակն ես սիրում ու քաջալերում։

 

Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերական