Բազմաթիվ պետություններ ուղղակի կերազեին այդպիսի ցանցի գոյության մասին
Աշխարհում ամենից հայտնի երեք ազգերն, ովքեր ավելի մեծ թիվ են կազմում դրսում, քան՝ իրենց հայրենիքում, համարվում են հայերը, հրեաները և իռլանդացիները։ Ընդ որում, երեք ազգերն էլ՝ մեծ արհավիրքների զոհեր են։ Հայերի դեպքում՝ Հայոց Մեծ Եղեռնը, հրեաների՝ Հոլոքոսթը, իռլանդացիների՝ Իռլանդական Մեծ սովը։
Եթե խոսենք հրեաների և իռլանդացիների մասին, ապա նրանք, մեղմ ասած, շատ արդյունավետ են օգտագործում արտերկրում ապրող իրենց հայրենակիցների հնարավորությունները՝ սեփական պետության զարգացման գործում։ Հայացք նետելով Հայկական սփյուռքի ուղղությամբ և տեսնելով Հայ ազգի ահռելի ցանցային ներուժը՝ հասկանում ես, թե, որքան ապաշնորհ կերպով ենք այն օգտագործում։ Հայաստանում առկա են կառույցներ, որոնք պատմականորեն ձեռք են բերել ցանցային հնարավորություններ և պետության խնդիրն է՝ կազմակերպել այդ ցանցային կապերի համակարգված աշխատանքը։ Եվ, եթե ավելացնենք այն հանգամանքը, որ արտերկրում ապրող Հայերը ոչ թե զուտ քանակ են կազմում, այլ՝ իրապես որակ են ստեղծում, հասկանալի է դառնում, որ սթափ մտածողությունը մեզ հուշում է, որ Հայերի աշխարհով մեկ սփռված լինելու փաստը, կարող է հանդիսանալ Հայոց պետության զարգացման և հզորացման գրավականներից մեկը։ Մենք չենք պատկերացնում, որ բազմաթիվ պետություններ ուղղակի կերազեին այդպիսի ցանցի գոյության մասին։
Հայոց ցանցապետության ստեղծումը լիովին իրատեսական գաղափար է, պարզապես անհրաժեշտ է այնպիսի կառավարող վերնախավ, ով կունենա բավարար կամք և գիտելիքներ այն իրագործելու համար։
Լևոն Ստեփանյանի ՖԲ էջից


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար