Բանակում ծառայած լինելը ոչինչ չի նշանակում
ՀՖՖ մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը գրել է․
«Պետք է սահմանել շատ բարձր գին, որով մարդիկ կկարողանան ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից: Հարյուրներով իրենց երեխաներին փոքր տարիքից սկսած դարձնում են այլ երկրների քաղաքացիներ, որպեսզի լուծեն այդ հարցը, սա դոմինոյի էֆեկտի է հանգեցնում. Տեսնելով իր շրջապատի մարդուն, ով նման քայլերի է գնում, մյուսը ևս սկսում է մտածել, որ հոմ ամեն հարց իր երեխայի վրա չի մնալու և ինքն էլ էքայլ անում այդ ուղղությամբ: Այս ամենին էլ գումարենք այն, որ թե նախկինում, թե հիմա բանակում ծառայած լինելը ոչինչ չի նշանակում ու Հայաստանի բոլոր կառավարություններում բանակում չծառայածները գերակշիռ մաս են կազմել, պետական հատվածում չկա բանակում ծառայածի համար թեկուզ չնչին, բայց արտոնություն և այսպես շարունակ: Եթե պետությունը չի տեսնում իմ կողմից մատնանշված վտանգը, որը չոքելու է մեր դռանը սկսած 8-10 տարի հետո, ապա մենք գործ ունենք երկարատև պլանավորում չունենալու հետ, սահմանեք 50հզ դոլար, սահմանեք 100հզ դոլար, թող և լուրջ գումարներ մտնեն բյուջե, և պայմանագրայինների թիվն ավելանա, և արդարություն վերականգնվի վերջապես: Միայն թե չասեք, որ հոգեբանական պահ կա՝ հարգելիներս սահմանին երբեք էլ հարուստի կամ բարձրաստիճան պաշտոնյա հանդիսացողի երեխա չի կանգնել, դա գիտեն բոլորը, նայեք հարցին իրականության տեսանկյունից»։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար