Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Յակիշիմե խեցեգործության պատմությունն ու զարգացումը. ցուցադրություն Հայաստանում Հանրային կյանքում ակտիվ կանայք հաճախ դառնում են առցանց հարձակումների թիրախ. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր Առաջին անգամ Գլենդեյլի ոստիկանությունը կգլխավորի ծագումով հայ Ռոբերտ Ուիլյամը COP17-ի նախապատրաստական գործընթացի շրջանակում շարունակվում է ակտիվ համագործակցությունը միջազգային գործընկերների հետ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի անդամակցության մասին կարծիքներ հնչել են Սանկտ Պետերբուրգում Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը Հյուսիսային Ղրիմի ջրանցքի վրայով անցնող երկաթուղային կամուրջն այլևս գոյություն չունի Վաղարշապատում անցկացվում է «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնը Բենզինի վաճառքը սահմանափակվել է Ռուսաստանի գլխավոր նավթային շրջանում Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը

Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիսՅակիշիմե խեցեգործության պատմությունն ու զարգացումը. ցուցադրություն ՀայաստանումՑուկերբերգը ցանկանում է սեփական բուքմեյքերական հարթակ ստեղծել․ NYTԴուեյն Ջոնսոնը բողոքել է անտանելի շոգից՝ «Մոանա» ֆիլմի նկարահանման հրապարակում իր 40 ֆունտանոց Մաուիի կոստյումի պատճառովՀանրային կյանքում ակտիվ կանայք հաճախ դառնում են առցանց հարձակումների թիրախ. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ումՔննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերViking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկումԱռաջին անգամ Գլենդեյլի ոստիկանությունը կգլխավորի ծագումով հայ Ռոբերտ ՈւիլյամըCOP17-ի նախապատրաստական գործընթացի շրջանակում շարունակվում է ակտիվ համագործակցությունը միջազգային գործընկերների հետՀայաստանի՝ ՀԱՊԿ-ի անդամակցության մասին կարծիքներ հնչել են Սանկտ ՊետերբուրգումՊարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել էԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունըՀյուսիսային Ղրիմի ջրանցքի վրայով անցնող երկաթուղային կամուրջն այլևս գոյություն չունի«Կաթնառատ»-ի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել էՎաղարշապատում անցկացվում է «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնըԲենզինի վաճառքը սահմանափակվել է Ռուսաստանի գլխավոր նավթային շրջանումԲիլ Գեյթսը բացահայտել է երկու ռուս կանանց ինքնությունը, որոնց Ջեֆրի Էպշտեյնն օգտագործել է՝ իրեն շանտաժի ենթարկելու համար  Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարըԻսրայելում հայտարարել են, որ Գազայի խաղաղության խորհուրդը կհավաքվի հաջորդ շաբաթ Կիպրոսում. The Times of IsraelԸնտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանությունԼուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմումԱրարատ-Արմենիա - Ռիգա հանդիպման վայրը փոխվել էԿամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցելՎիլնյուսում ներկայացվել է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի փորձըՄասկն այլեւս տրիլիոնատեր չէ, նա «կորցրել» է 118 մլրդ դոլար. BloombergՎերականգնվում է Այգեշատի 7-րդ դարի Թարգմանչաց վանքըՍեդա Սաֆարյանի վերաբերյալ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի միջնորդությունը ՍԴ-ի կողմից քննության առարկա չի դարձել
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և Հայաստանի սերտ կապի մասին
«Ուժեղ Հայաստանի» ընտրակաշառքի նոր ձայնագրությունՀԱՊԿ-ում հայտնել են, որ մանրակրկտորեն կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցըWikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակիցՖրանսիայի Սենատում քննարկվել են Հայաստանի ընտրությունները, ԵՄ համագործակցությունը և տարածաշրջանային խաղաղության օրակարգըՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլարԳեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբարԳինեսի ռեկորդների գիրքն անդրադարձել է Լիոնել Մեսսիի պատմական նվաճումներինԻնտերնետային տարանցման նոր համաձայնագիր․ արդյո՞ք վտանգված են օգտատերերի տվյալներըԿարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՀնդկաստանի վարչապետը զանգահարել է Փաշինյանին և շնորհավորել ընտրություններում հաղթանակի առիթովՈ՞րն է վերջին օրերին գրանցված խոշոր տրամաչափի կարկուտի պատճառը. մանրամասնում է Գագիկ ՍուրենյանըՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվելԱյս տարի ոռոգման նպատակով Սևանից ավելի քիչ ջուր բաց կթողնվիՄանրամասներ 6(10)կՎ լարմամբ սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միանալու ազատականացման վերաբերյալԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը խաղաղության, միջմշակութային երկխոսության խթանման գործումԵրևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացումՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 23-ից 24-ըՀամատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվենԱմիրյան փողոցը Պապ թագավորի անունը կկրի. ո՞վ էր Արսեն Ամիրյանը
Կարծիք

Արսեն Բաբայանի կողմից ժամկետի «կեղծման» առեղծվածը․ Գոհար Մելոյան

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրում է․

«Արսեն Բաբայանի կողմից Գագիկ Հարությունյանի Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմումի Ազգային ժողով մուտքագրելու ժամկետի «կեղծման» ԱՌԵՂԾՎԱԾԸ ...

Նախորդիվ անդրադարձել էի Հատուկ քննչական ծառայության ս.թ. հոկտեմբերի 22-ի հաղորդագրությանը՝ հիմնավորելով, որ.

1. Հատուկ քննչական ծառայության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ /իշխանության յուրացում/ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցումը տարակուսելի է, քանի որ ակնհայտորեն բացակայում են հանցակազմի հատկանիշները.

2. առնվազն կասկածելի են, բացակայում են կամ ընդհանրապես հակառակի մասին են վկայում փաստերը, որոնք կհիմնավորեին, որ կեղծվել է վերոնշյալ փաստաթղթի մուտքագրման ժամկետը:

Այժմ ներկայացնեմ ՀՔԾ հաղորդագրության ամենաուշագրավ հատվածը, որն էլ հիմք է հանդիսացել այս ամբողջ դավադրության տեսության համար:

Ինչու է ամեն կերպ փորձ արվում հիմնավորել, որ հրաժարականի դիմումը մուտքագրվել է Ազգային ժողով ոչ թե 2018 թվականի մարտի 2-ին, այլ՝ մարտի 5-ին:

Այսպես` ըստ ՀՔԾ հաղորդագրության 2018 թվականին գործել է 2002 թվականի փետրվարի 20-ին ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 97-րդ հոդվածը, համաձայն որի 6-րդ մասի՝ Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձն իր հրաժարականի մասին գրավոր դիմումը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որի մասին նիստը վարողը հրապարակում է ՉՈՐՍՕՐՅԱ ՆԻՍՏԵՐԻ ԱՌԱՋԻԿԱ ՆԻՍՏՈւՄ:

Այդկերպ փորձ է արվում հիմնավորել, որ ժամկետը հատուկ կեղծվել է, որպեսզի հրաժարականի դիմումը հասցնեին ներկայացնել քառօրյա նիստերի վերջին օրը՝ մարտի 2-ին:

ՄԻՆՉԴԵՌ, 2018 թվականին գործել է ՈՉ ԹԵ 2002 թվականի փետրվարի 20-ին ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 97-րդ հոդվածը, ԱՅԼ ՆՈՐ՝ 2016 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածը, համաձայն որի՝ Վարչապետից և վճռաբեկ դատարանի դատավորներից բացի, Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված մյուս պաշտոնատար անձինք հրաժարականի մասին իրենց գրավոր դիմումը պաշտոնապես ներկայացնում են Ազգային ժողովի նախագահին, ՈՎ ԱՅԴ ՄԱՍԻՆ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅԱՄԲ։

Այսինքն` ԱԺ նախագահն ընդամենը պետք է հանդես գար հայտարարությամբ՝ հրաժարականի դիմումը ստանալուց հետո:

Հետևաբար` անգամ ոչ իրավաբան, բայց տրամաբանություն ունեցող ցանկացած ոքի հասկանալի է, որ.

1. բացակայում է Արսեն Բաբայանի, Արա Բաբլոյանի կամ որևէ այլ անձի կողմից Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումի մուտքագրման ժամկետի կեղծման անհրաժեշտությունը.

2. մեղադրանքի հիմքում ընկած «Ազգային ժողովի կանոնակարգ» 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքն ուժը կորցրած է եղել և 2018 թվականի մարտին գործել է 2016 թվականին ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի վերոնշյալ կարգավորումը:

Հ. Գ. Սա հերթական հիմնավորումն է, որ հարուցված քրեական գործը շինծու է, քանի որ ակնհայտորեն բացակայում են հանցակազմի հատկանիշները.

Հ.Գ.1.Արսեն Բաբայանը ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ Է»: