Չեմ կարող պատասխանել մեկ այլ պետական պաշտոնյայի հերյուրանքներին՝ ինչքան էլ ստահոդ ու անտակտ լինեն. Սարհատ Պետրոսյան
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մոտ ապագայում նման բան իրենց թույլ տված անձինք ստանալու են համարժեք ու ցավոտ պատասխան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հարգելի լրագրողներ, հիշեցնեմ որ ես այս պահին ազատման դիմում ներկայացրած, բայց փաստացի պաշտոնավարող պետական ծառայող եմ, որը գտնվում է արձակուրդում։
Այս ամենը հաշվի առնելով ես չեմ կարող պատասխանել մեկ այլ պետական պաշտոնյայի հերյուրանքներին՝ ինչքան էլ դրանք լինեն ստահոդ ու անտակտ։ Հույս ունեմ մոտ ապագայում կարգավիճակիս փոփոխությամբ կկարողանամ պատասխանել վերջին օրերին հնչեցված անպատասխանատու հայտարարություններին։
Իսկ թե ինչպես է պատահում, որ կառավարությանն առընթեր մարմնի ղեկավարը նման արտահայտություններ է անում մեկ այլ մարմնի ղեկավարի հասցեին, ապա այդ հարցի հասցեատերը ես չեմ։
Ցավալի է, բայց փաստ, որ վերջին յոթ ամիսներին ոմանց թույլատրվել է անպատասխանատու հայտարարություններ անել իմ եւ իմ ղեկավարած մարմնի մասին։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մոտ ապագայում նման բան իրենց թույլ տված անձինք ստանալու են համարժեք ու ցավոտ պատասխան»։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար