Կազմվել է «ստորգետնյա աշխարհի քարտեզը»
Նիդեռլանդնեի երկրաբանները ներկայացրել են գիտության պատմության մեջ առաջին «ստորգետնյա աշխարհի քարտեզը» , որտեղ կան Երկրի տեկտոնիկ սալիկները, որոնք դեռ հին ժամանակներում էին ընկղմվել մեր մոլորակի ընդերքի մեջ, հայտնում է New Scientist-ը։
Այս եզակի ատլասը պարունակում է տվյալներ հին տեկտոնիկ սալիկների գրեթե հարյուր զանգվածային ֆրագմենտների մասին։
«Այդ սալիկներից ամենահինը երեք հարյուր հիսուն միլիոն տարեկան է։ Հին սալիկների խորությունը 650-ից մինչեւ գրեթե երկու հազար կմ է»,- պատմել է Ուիմ Սփակմանը, որը «ստորգետնյա ատլասի» առաջատար հեղինակներից է։
Սպակմանի խոսքով գիտնականները օգտագործել են տեղեկություններ, որոնք ձեռք են բերել սեյսմիկ տոմոգրաֆիայի օգնությամբ։ Այսինքն հին տեկտոնիկ սալիկների ֆրագմենտները հայտնաբերվել են էխոլոկացիայի տեխնոլոգիայի շնորհիվ՝ ամուր ապարներրը, որոնցից բաղկացած են սալիկները, ձայնն անդրադարձնում են ոչ այնպես, ինչպես դրանք շրջապատող հեղուկ մագման։ Բացի դրանից գիտնականները իրենց աշխատանքի մեջ գործածել են արդեն գոյություն ունեցող հետազոտությունների արդյունքները, ու դրա շնորհիվ քարտեզը շատ ճշգրիտ է ստացվել։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաստանի ՆԳՆ-ը կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին «զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարած...