Վրաստանն ապուշ վիճակում է հայտնվել
Վրաստանն ապուշ վիճակում է հայտնվել։
Վրացիները երկու երազանք ունեն՝ դառնալ ՆԱՏՕ-ի անդամ ու անդամագրվել Եվրամիությանը։
Մեր տարածաշրջանում ՆԱՏՕ-ն ներկայացված է Թուրքիայի միջոցով, սակայն աննախադեպ գործընթաց է գնում, ՆԱՏՕ-ն սանկցիաների տակ է դրել Թուրքիայի պաշտպանության նախարարության պաշտոնյաներին և հրաժարվում է զենք վաճառել։ Ավելին, արդեն պաշտոնական մակարդակներում հնչում են կոչեր Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից։ Արդյունքում, Վրաստանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի հետ, ՆԱՏՕ-ի հովանու ներքո, զորավարժություններ ու միասնական ծրագրեր անելով ըստ էության հայտնվում է հականատոյական կոալիցիայում՝ համենայնդեպս դա գնալով ավելի հավանական է դառնում։
Վրաստանի ազգային երազանքն է ԵՄ մտնելը, սակայն հերիք չէ, որ Բրիտանիան դուրս է գալիս ԵՄ-ից, Եվրոպայում գտնվող երկրներին ԵՄ մտնելու գործընթացը դադարեցվել է՝ Մակեդոնիա (Հյուսիսային), Ալբանիա և այլն։
Փաստորեն ազգային երկու երազանքներն էլ լուրջ խնդիրների առաջ են հայտնվել ու այդքան զոհողությունները կարող են ջուրն ընկնել։
Կոլխիդայի Ծռերը անհասկանալի աշխարհքաղաքական վիճակում են հայտնվել, երբ ընդհանրապես պարզ չէ, թե աշխարհը ուր է գլորվում։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար