Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Յակիշիմե խեցեգործության պատմությունն ու զարգացումը. ցուցադրություն Հայաստանում Հանրային կյանքում ակտիվ կանայք հաճախ դառնում են առցանց հարձակումների թիրախ. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր Առաջին անգամ Գլենդեյլի ոստիկանությունը կգլխավորի ծագումով հայ Ռոբերտ Ուիլյամը COP17-ի նախապատրաստական գործընթացի շրջանակում շարունակվում է ակտիվ համագործակցությունը միջազգային գործընկերների հետ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի անդամակցության մասին կարծիքներ հնչել են Սանկտ Պետերբուրգում Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը Հյուսիսային Ղրիմի ջրանցքի վրայով անցնող երկաթուղային կամուրջն այլևս գոյություն չունի Վաղարշապատում անցկացվում է «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնը Բենզինի վաճառքը սահմանափակվել է Ռուսաստանի գլխավոր նավթային շրջանում Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը

Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիսՅակիշիմե խեցեգործության պատմությունն ու զարգացումը. ցուցադրություն ՀայաստանումՑուկերբերգը ցանկանում է սեփական բուքմեյքերական հարթակ ստեղծել․ NYTԴուեյն Ջոնսոնը բողոքել է անտանելի շոգից՝ «Մոանա» ֆիլմի նկարահանման հրապարակում իր 40 ֆունտանոց Մաուիի կոստյումի պատճառովՀանրային կյանքում ակտիվ կանայք հաճախ դառնում են առցանց հարձակումների թիրախ. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ումՔննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերViking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկումԱռաջին անգամ Գլենդեյլի ոստիկանությունը կգլխավորի ծագումով հայ Ռոբերտ ՈւիլյամըCOP17-ի նախապատրաստական գործընթացի շրջանակում շարունակվում է ակտիվ համագործակցությունը միջազգային գործընկերների հետՀայաստանի՝ ՀԱՊԿ-ի անդամակցության մասին կարծիքներ հնչել են Սանկտ ՊետերբուրգումՊարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել էԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունըՀյուսիսային Ղրիմի ջրանցքի վրայով անցնող երկաթուղային կամուրջն այլևս գոյություն չունի«Կաթնառատ»-ի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել էՎաղարշապատում անցկացվում է «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնըԲենզինի վաճառքը սահմանափակվել է Ռուսաստանի գլխավոր նավթային շրջանումԲիլ Գեյթսը բացահայտել է երկու ռուս կանանց ինքնությունը, որոնց Ջեֆրի Էպշտեյնն օգտագործել է՝ իրեն շանտաժի ենթարկելու համար  Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարըԻսրայելում հայտարարել են, որ Գազայի խաղաղության խորհուրդը կհավաքվի հաջորդ շաբաթ Կիպրոսում. The Times of IsraelԸնտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանությունԼուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմումԱրարատ-Արմենիա - Ռիգա հանդիպման վայրը փոխվել էԿամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցելՎիլնյուսում ներկայացվել է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի փորձըՄասկն այլեւս տրիլիոնատեր չէ, նա «կորցրել» է 118 մլրդ դոլար. BloombergՎերականգնվում է Այգեշատի 7-րդ դարի Թարգմանչաց վանքըՍեդա Սաֆարյանի վերաբերյալ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի միջնորդությունը ՍԴ-ի կողմից քննության առարկա չի դարձել
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և Հայաստանի սերտ կապի մասին
«Ուժեղ Հայաստանի» ընտրակաշառքի նոր ձայնագրությունՀԱՊԿ-ում հայտնել են, որ մանրակրկտորեն կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցըWikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակիցՖրանսիայի Սենատում քննարկվել են Հայաստանի ընտրությունները, ԵՄ համագործակցությունը և տարածաշրջանային խաղաղության օրակարգըՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլարԳեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբարԳինեսի ռեկորդների գիրքն անդրադարձել է Լիոնել Մեսսիի պատմական նվաճումներինԻնտերնետային տարանցման նոր համաձայնագիր․ արդյո՞ք վտանգված են օգտատերերի տվյալներըԿարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՀնդկաստանի վարչապետը զանգահարել է Փաշինյանին և շնորհավորել ընտրություններում հաղթանակի առիթովՈ՞րն է վերջին օրերին գրանցված խոշոր տրամաչափի կարկուտի պատճառը. մանրամասնում է Գագիկ ՍուրենյանըՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվելԱյս տարի ոռոգման նպատակով Սևանից ավելի քիչ ջուր բաց կթողնվիՄանրամասներ 6(10)կՎ լարմամբ սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միանալու ազատականացման վերաբերյալԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը խաղաղության, միջմշակութային երկխոսության խթանման գործումԵրևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացումՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 23-ից 24-ըՀամատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվենԱմիրյան փողոցը Պապ թագավորի անունը կկրի. ո՞վ էր Արսեն Ամիրյանը
Կարծիք

Քրդերի հետ տեղի ունեցողը սթափեցնող դաս պետք է լինի մեզ համար. Ավետիք Չալաբյան

Եթե մենք չենք ցանկանում երբևիցե այս վիճակում հայտնվել (հիշեցնեմ, որ 2016 թ ապրիլին մոտ էինք), պետք է մեզ մի քանի կարևոր հարց տանք։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16–ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով Սիրիայի հյուսիս–արեւելքում Թուրքիայի գործողություններին։ Նա մասնավորապես գրել է. «Երեկ շատերդ տեսել եք թուրք զինվորների կողմից զոհված քրդերին գլխատելու սարսափելի կադրերը։ Այս ամենը տեղի է ունենում ողջ "քաղաքակիրթ" աշխարհի հայացքի ներքո, որը փարիսեցիաբար հանձնել է իր նախկին դաշնակիցներին թուրքերի հոշոտմանը։

Քրդերի հետ տեղի ունեցողը սթափեցնող դաս պետք է լինի մեզ համար։ Քրդերը կռվող ժողովուրդ են և թուլամորթ չեն, սակայն նրանք հայտնվել են այս արյունոտ մսաղացում մի քանի պատճառով՝ միջազգայնորեն ճանաչված պետություն չունեն, ճիշտ չեն գնահատել իրենց ուժերը տարածաշրջանային բարդ առևտրում, և հույսները դրել են մի դաշնակցի վրա, որը տարածաշրջանում բարդ և հարափոփոխ խաղ է վարում, և պատրաստ է արանքում տարբեր տակտիկական զոհաբերությունների՝ այդ խաղը առաջ տանելու համար։


Եթե մենք չենք ցանկանում երբևիցե այս վիճակում հայտնվել (հիշեցնեմ, որ 2016 թ ապրիլին մոտ էինք), պետք է մեզ մի քանի կարևոր հարց տանք․

ա) ինչու են որոշ մարդիկ համառորեն պնդում, որ Արցախը պետություն չի (կրկնելով հակառակորդի մշտական պնդումները), նրա ղեկավարին նսեմացնելով մարզպետ անվանում, և ամեն կերպ փորձում խարխլել Արցախի միջազգային լեգիտիմությունը

բ) ինչու են նույն այդ մարդիկ անընդհատ պնդում, որ Գյումրիի ռուսական ռազմական բազան պետք է Հայաստանից հանել, առանց նույնիսկ բացատրելու, թե տեղը առաջացած դատարկությունը ով պետք է լցնի (հիշեցնեմ, որ 1918-1921 թվերին երկու անգամ լցրել է Թուրքիան, մասսայական կոտորածներով)

գ) ինչու են որոշ այլ մարդիկ էլ հպարտորեն պնդում, որ մեզ ռազմական բյուջեն պետք չի ավելացնել, քանի որ մենք արդեն 4 կործանիչ ինքնաթիռ ենք ենք գնում, մոռանալով, որ Ադրբեջանը արդեն ունի դրան մոտ կարգի 16 կործանիչ, իսկ Թուրքիան ընդհանրապես այդ կարգի 240 ինքնաթիռ ունի։

դ) ինչի են նույն այդ մարդիկ պնդում, որ Արցախյան պատերազմում կռված, և այդ պատերազմում հաղթանակը կռած հերոսները այսօր դավադիրներ և դավաճան են։

Եթե այդ հարցերի պատասխանները չգտնեք, մտածեք այն մասին, որ գուցե այդ ամենը արվում է, որ վաղը քրդերի տեղը մենք լինենք։ Ի տարբերություն քրդերի, 1918 թվականին մենք հրաշքով կարողացանք մեր հայրենիքի մի փոքր կտոր մազապուրզ անել թուրքական յաթաղանից և վրան պետություն ստեղծել, 1994-ին էլ կարողացանք դա ամրապնդել մեր փառապանծ հաղթանակով։ Աշխարհում շատերին դա հանգիստ չի տալիս, և իրենք ամեն ինչ անելու են, որ մենք վերադառնանք քրդերի կարգավիճակին։

Մենք, սակայն, չպետք է միամիտ լինենք, և թույլ չտանք, որ նորօրյա բոլշևիկները մեզ հերթական անգամ հանձնեն նորօրյա Քեմալի ողորմածությանը։ Վկան՝ այսօրվա քրդերի ճակատագիրը։