Կամավոր վաղ կենսաթոշակի անցնելը խնդրահարույց է հենց կամավորության առկայության տեսանկյունից
Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Դատավորի վաղ կենսաթոշակի իրավունքի առնչությամբ, ինչպես և սպասվում էր, Վենետիկի հանձնաժողովի կողմից ընդգծված կամավորության սկզբունքը տարաբնույթ մեկնաբանությունների թիրախ դարձավ. մի կողմը պնդում է, որ սկզբունքորեն բավարարված է գաղափարն ընդունելու փաստով (թեպետ գաղափարը որևէ մեկը չէր էլ վիճարկում, քանզի քննադատվում էր այլ հարց՝ բացառապես կոնկրետ ժամկետ սահմանելը, ինչից բխում էր, որ խոսքը ոչ թե սկզբունքի, այլ իրավիճակային լուծման մասին է), մյուս կողմը ողջամտորեն ընդգծում է կամավորության առկայությունը հավաստի դարձնող հիմքերի առկայության անհրաժեշտությունը՝ շեշտադրոմ անելով քաղաքական ճնշումները բացառելու վրա:
Կամավորության հիմքով դատավորի վաղ կենսաթոշակի վերաբերյալ միջազգային փորձի վրա հղումներ անելիս, հարկ է ուշադրություն դարձնել մեկ կարևոր հանգամանքի վրա ևս, որին ուղղակիորեն չի անդրադարձել Վենետիկի Հանձնաժողովը: Խոսքը պաշտոնավարման խելամիտ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԺԱՄԿԵՏԻ մասին է, մասնավորապես, կամավորությունն ինքնին իրավական արժեք ունի, եթե դատավորն առնվազն պաշտոնավարում է օրենքով կանխորոշված նվազագույն ժամկետը, օրինակ՝ 10 տարի, հակառակ պարագայում հարկատուն պարտադրված է լինելու անգամ 7-8 ամիս աշխատած 45-50 տարեկան անձին, որը կամավոր որոշել է կենսաթոշակի անցնել, ցմահ ապահովել անհամեմատ բարձր կենսաթոշակով:
Ավելին՝ կարճատև պաշտոնավարումից հետո կամավոր վաղ կենսաթոշակի անցնելը խնդրահարույց է հենց կամավորության առկայության տեսանկյունից....
Հ.Գ. Հավելեմ, որ կառաջարկեի այս բարդ իրավական խնդրի առնչությամբ ոչ մասնագետ պատգամավորները հնարավորինս զերծ մնային հրապարակային ելույթներից, քանզի նրանք բացահայտ ապացուցում են այն, ինչը պետք է ամեն գնով հերքեին ...


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար