Հրայր Թովմասյանի սանիկների վրա գործ կարելուց հետո ռեժիմը ՍԴ նախագահի նկատմամբ ռեպրեսիաների շարքը շարունակում է տեղեկատվական դաշտում
Հրայր Թովմասյանի սանիկների վրա գործ կարելուց և ձերբակալելուց հետո ռեժիմը ՍԴ նախագահի նկատմամբ ռեպրեսիաների շարքը շարունակում է տեղեկատվական դաշտում:
Քիչ առաջ Պետրոս Ղազարյանը ռեժիմի հրահանգով հարկատուների գրպանից վճարվող Հ1-ի եթերով Հրայր Թովմասյանի գույքի վերաբերյալ հերթական կլյաուզան էր մատուցում հեռուստադիտողին՝ հղում անելով 1in.am-ին, առանց քրեական կամ վարչական օրենսգրքի խախտման հետ կապված որևէ ապացույցի կամ փաստ ու փաստարկի: Մառազմ, որ հիմա էլ սրանով են իբր գործ անում: Ակնհայտ է, որ ՍԴ նախագահի նկատմամաբ ռեժիմի ռեպրեսիաները՝ ձերբակալություններից մինչև Հ1-ի պետրոսղազարյանական կլյաուզաներ, շարունակական են լինելու:
Որ սույն տեղեկատվական բռնաբարն ու իր փոխնախարար տիկինը օրենքի առաջ պատասխանելու բան են ունենալու, վայրկյան անգամ չեմ կասկածում, սակայն հիմա նույնքան էլ ակնհայտ է, որ ռեժիմը որևէ կերպ չի նահանջելու դատական իշխանությունը զավթելու և իր դռների տակ վնգստացողներին դատական իշխանության աթոռներին նստացնելու մտադրությունից: Ռեժիմի հետ էլ ամեն ինչ պարզ է: Այ թե ի՞նչ խնդիր է փորձում լուծել իրեն միշտ ընդդիմադիր հռչակող ու այդ դիրքից միշտ օրվա իշխանություններին ծառայող Արման Բաբաջանյանը՝ իր 1in.am կայքով, ինչպիսի մանր ծառայություններով է փորձում հիմա տեղավորվել ռեժիմի գրկում, դա արդեն այլ քննարկման թեմա է, որին կանդրադառնամ առաջիկայում:
Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար