Սոչիում Ալիեւի ելույթը խտացված արտահայտում է ԼՂ խնդրի կարգավորման հարցում ՀՀ իշխանությունների դիրքորոշումը
Ռուսաստանի «Վալդայ» ակումբում Ալիեւի ունեցած ելույթն ու դրանում առկա հռետորաբանությունը խտացված արտահայտում է Հայաստանի իշխանությունների Արցախի հակամարտության կարգավորման ոլորտում որդեգրած դիրքորոշումը, իսկ ավելի ճիշտ՝ այդ դիրքորոշման բացակայությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Առանձնապես մտահոգիչ է, որ այդպիսի հռետորաբանություն կիրառվում է Ռուսաստանում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ներկայությամբ։
Բազմաթիվ անգամ հրապարակային զգուշացրել եմ Փաշինյանին առանձնահատուկ զգույշ եւ շրջահայաց լինել Արցախի հարցում, հատկապես Ալիեւի հետ շփումներում՝ հաշվի առնելով վերջինիս խորամանկ ու նենգ բնույթը։
Վարչապետի պաշտոնում նշանակվելու առաջին իսկ օրից Փաշինյանը թույլ է տալիս աններելի սխալներ, եւ իր «հեղափոխական» օրակարգը փորձում էր փաթաթել այդ «հեղափոխության» ոչ մի առնչություն չունեցող Արցախյան հակամարտության վրա։
Եթե ասվածին հավելենք նաեւ Լավրովի նախօրեին արված հայտարարությունն ու Կոսովոյի հետ արված համեմատությունը, ապա հաստատապես կարելի է պնդել, որ պատերազմը օրեցօր մոտենում է մեր դարպասներին։
Արցախյան հակամարտության հարցում հայ ժողովուրդն առավել քան միասնական է, եւ դա որեւէ կապ չունի ոչ Փաշինյանի, ոչ էլ իր կողմից հորինված «հեղափոխության» հետ։
Սակայն դա որեւէ կերպ չի մեղմելու Փաշինյանի անձնական եւ թիմային քաղաքական եւ իրավական պատասխանատվությունը կորցրած յուրաքանչյուր կյանքի եւ յուրաքանչյուր մետր տարածքի համար»:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել