Հայտարարություն հայտարարության համար
Որ Արցախը Հայաստան է և պետք է մնա այդպիսին, դա մեր համազգային նպատակն է: Եվ դրան պետք է հասնել ամեն գնով: Այն, որ այդ նպատակին հասնելու համար գոյություն ունի բանակցային միակ ձևաչափ, դա ևս փաստ է, և պետք է բոլոր կողմերի պաշտոնական քաղաքական հայտարարություններն արվեն այդ տրամաբանության ներքո: Ինքնորոշման իրավունքի սկզբունքը վաղուց ճանաչվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ղեկավարների բոլոր համատեղ հայտարարություններում, և դրա մասին է պետք անընդհատ խոսել:
Հակամարտությանը տեղյակ գրեթե բոլոր քաղաքական գործիչները (ի նկատի ունեմ արտերկրում) չէին էլ կասկածում, որ խաղաղ լուծման տարբերակը հենց Արցախի Հանրապետության հայկական լինելու մեջ է: Սակայն դա միջազգայնորեն ամրագրելու համար դեռևս պետք է ճանապարհ անցնել: Պատրազմը՝ ինչպիսին էլ այն լինի, միևնույն է հարցի լուծում չէ: Հետևաբար խաղաղ կարգավորման բանակցություններում պետք է ջանքեր գործադրել պահպանել ու զարգացնել ձեռքբերվածը:
Ալիևի հայտարությունը "Վալդայ"-ում՝ թե «Ղարաբաղը Ադրբեջան է» նույնքան սիմվոլիկ է, որքան Փաշինյանի հայտարարությունը Ստեփանակերտում:
Մենք տեսնում ենք, որ նույնիսկ Փաշինյանի պացիֆիստական մոտեցումները՝ թե հիմնախնդրի լուծումը պետք է նաև ադրբեջանցիների համար ընդունելի լինի, Ադրբեջանում չեն գնահատում և համարժեք չեն արձագանքում: Ընդհակառակը՝ վերջին ժամանակներում էլ ավելի հաճախ են սկսել խոսել ռազմական ճանապարհի մասին:
ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա և Իրան: Ահա այս երկրների հետ ակտիվ, հասկանալի, հավասարակշռված ու կառուցողական հարաբերություններում է Արցախյան հարցի խաղաղ կարգավորման բանալին: Այլապես հակամարտության կողմերից հնչող ցանկացած հայտարարություն մյուս կողմերից անարձագանք չի մնալու:
Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար