Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Յակիշիմե խեցեգործության պատմությունն ու զարգացումը. ցուցադրություն Հայաստանում Հանրային կյանքում ակտիվ կանայք հաճախ դառնում են առցանց հարձակումների թիրախ. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր Առաջին անգամ Գլենդեյլի ոստիկանությունը կգլխավորի ծագումով հայ Ռոբերտ Ուիլյամը COP17-ի նախապատրաստական գործընթացի շրջանակում շարունակվում է ակտիվ համագործակցությունը միջազգային գործընկերների հետ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի անդամակցության մասին կարծիքներ հնչել են Սանկտ Պետերբուրգում Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը Հյուսիսային Ղրիմի ջրանցքի վրայով անցնող երկաթուղային կամուրջն այլևս գոյություն չունի Վաղարշապատում անցկացվում է «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնը Բենզինի վաճառքը սահմանափակվել է Ռուսաստանի գլխավոր նավթային շրջանում Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը

Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիսՅակիշիմե խեցեգործության պատմությունն ու զարգացումը. ցուցադրություն ՀայաստանումՑուկերբերգը ցանկանում է սեփական բուքմեյքերական հարթակ ստեղծել․ NYTԴուեյն Ջոնսոնը բողոքել է անտանելի շոգից՝ «Մոանա» ֆիլմի նկարահանման հրապարակում իր 40 ֆունտանոց Մաուիի կոստյումի պատճառովՀանրային կյանքում ակտիվ կանայք հաճախ դառնում են առցանց հարձակումների թիրախ. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ումՔննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերViking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկումԱռաջին անգամ Գլենդեյլի ոստիկանությունը կգլխավորի ծագումով հայ Ռոբերտ ՈւիլյամըCOP17-ի նախապատրաստական գործընթացի շրջանակում շարունակվում է ակտիվ համագործակցությունը միջազգային գործընկերների հետՀայաստանի՝ ՀԱՊԿ-ի անդամակցության մասին կարծիքներ հնչել են Սանկտ ՊետերբուրգումՊարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել էԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունըՀյուսիսային Ղրիմի ջրանցքի վրայով անցնող երկաթուղային կամուրջն այլևս գոյություն չունի«Կաթնառատ»-ի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել էՎաղարշապատում անցկացվում է «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնըԲենզինի վաճառքը սահմանափակվել է Ռուսաստանի գլխավոր նավթային շրջանումԲիլ Գեյթսը բացահայտել է երկու ռուս կանանց ինքնությունը, որոնց Ջեֆրի Էպշտեյնն օգտագործել է՝ իրեն շանտաժի ենթարկելու համար  Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարըԻսրայելում հայտարարել են, որ Գազայի խաղաղության խորհուրդը կհավաքվի հաջորդ շաբաթ Կիպրոսում. The Times of IsraelԸնտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանությունԼուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմումԱրարատ-Արմենիա - Ռիգա հանդիպման վայրը փոխվել էԿամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցելՎիլնյուսում ներկայացվել է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի փորձըՄասկն այլեւս տրիլիոնատեր չէ, նա «կորցրել» է 118 մլրդ դոլար. BloombergՎերականգնվում է Այգեշատի 7-րդ դարի Թարգմանչաց վանքըՍեդա Սաֆարյանի վերաբերյալ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի միջնորդությունը ՍԴ-ի կողմից քննության առարկա չի դարձել
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և Հայաստանի սերտ կապի մասին
«Ուժեղ Հայաստանի» ընտրակաշառքի նոր ձայնագրությունՀԱՊԿ-ում հայտնել են, որ մանրակրկտորեն կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցըWikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակիցՖրանսիայի Սենատում քննարկվել են Հայաստանի ընտրությունները, ԵՄ համագործակցությունը և տարածաշրջանային խաղաղության օրակարգըՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլարԳեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբարԳինեսի ռեկորդների գիրքն անդրադարձել է Լիոնել Մեսսիի պատմական նվաճումներինԻնտերնետային տարանցման նոր համաձայնագիր․ արդյո՞ք վտանգված են օգտատերերի տվյալներըԿարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՀնդկաստանի վարչապետը զանգահարել է Փաշինյանին և շնորհավորել ընտրություններում հաղթանակի առիթովՈ՞րն է վերջին օրերին գրանցված խոշոր տրամաչափի կարկուտի պատճառը. մանրամասնում է Գագիկ ՍուրենյանըՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվելԱյս տարի ոռոգման նպատակով Սևանից ավելի քիչ ջուր բաց կթողնվիՄանրամասներ 6(10)կՎ լարմամբ սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միանալու ազատականացման վերաբերյալԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը խաղաղության, միջմշակութային երկխոսության խթանման գործումԵրևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացումՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 23-ից 24-ըՀամատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվենԱմիրյան փողոցը Պապ թագավորի անունը կկրի. ո՞վ էր Արսեն Ամիրյանը
Կարծիք

Փաշինյանի և Պուտինի «փայլուն զրույցի» հակառակ կողմը

Հոկտեմբերի 1-ին Երևանում Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի շրջանակներում տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև երկու հանդիպում, ինչի մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր պարոն Փաշինյանը ու այդ հանդիպումներից մեկը գնահատել էր որպես «փայլուն զրույց»...

Նախ նշեմ, որ իշխանամետների էյֆորիան, որ պարոն Փաշինյանը Հայաստանի այն եզակի ղեկավարներից է, որը ՌԴ նախագահներին չի դիմավորել օդանավակայանում, երևի շատ կարճ տևեց, քանի որ պարոն Փաշինյանն այն հերթական ղեկավարներից էր, ով ճանապարհ էր դնում ՌԴ նախագահին օդանավակայանից... Ինչ վերաբերում է Փաշինյան-Պուտին «փայլուն զրույցին», ապա դեռ շատ վաղ է խոսել դրա «փայլունության» մասին, ինչպես դա արեց պարոն Փաշինյանը...

Զրույցի «փայլունության» մասին կարելի է դատել դրա արդյունքներից, երբ դա իր վրա զգա հասարակությունը... Օրինակ՝ եթե ՌԴ-ն նվազեցնի գազի գինը ՀՀ-ի համար, երբ հայաստանյան վարորդական իրավունքների տերերը նույն կարգավիճակն ունենան ՌԴ-ում, ինչ ԵԱՏՄ անդամ մյուս երկրների կողմից տրամադրված վարորդական իրավունքների տերերը, երբ Վերին Լարսում ստեղծված խոչընդոտները վերանան և այլն... Սակայն, ըստ տարբեր աղբյուրների, ամեն ինչ հակառակն է. ըստ տեղեկությունների՝ Մոսկվան շեշտակի բարձրացնելու է Հայաստան մատակարարվող գազի գինը, մեծ խնդիրներ կան Հարավկովկասյան երկաթուղիների հետ կապված, վարորդական իրավունքների հետ հարցը լուծում դեռ չի ստանում, իսկ Վերին Լարսում դեպի Հայաստան ուղևորվող մեքենաների հերթը, ըստ տարբեր տվյալների, հասել է մինչև Պյատիգորսկ...

Ի դեպ, վերջին շրջանում աղետալի տեմպերի է հասել նաև Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվող և ՌԴ քաղաքացիություն ձեռք բերող հայաստանցիների թիվը... Մարդիկ ընտանիքներով են հրաժարվում ՀՀ քաղաքացիությունից ու մեկնում Ռուսաստան...

Սպասենք ու տեսնենք, թե ՀՀ-ի և ՌԴ-ի միջև բերված խնդիրներից որևէ մեկը լուծում ստացել է Փաշինյանի և Պուտինի «փայլուն զրույցի» արդյունքում... պարոն Փաշինյանի կողմից հոկտեմբերի 1-ի երեկոյան «արտագնա» տեղեկատվության հրապարակումները ցույց են տալիս, որ վերջինս սարսափելի ծանր է տարել Պուտինի և Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջ՝ Բելլա Քոչարյանի հանդիպումը ՌԴ դեսպանատանը...

Այդ հանդիպումից հետո պարոն Փաշինյանը, որքան կարելի է կռահել, խախտել է «Պուտինին չդիմավորող և չճանապարհողի» սցենարը և շտապել է «Զվարթնոց» օդանավակայան՝ ՌԴ նախագահի հետ կրկին հանդիպում ունենալու համար և «պաչիկ-պուչիկային» վիդեո հրապարակելով հասարակությանը համոզելու, որ իր և Պուտինի միջև ամեն ինչ հիանալի է՝ ավելի լավ, քան Պուտինի և Քոչարյանի միջև է... Սակայն Փաշինյանի այդ «լիրիկային» կարող են հավատալ հիմնականում իր մոլի երկրպագուները, հայտնի ՊՈԱԿ-ի իրեն սպասարկող կեղծ օգտատերերը և նրա թիմակիցների որոշ մասը... Հասարակության մեծ մասը սպասում է այդ հանդիպման կոնկրետ արդյունքներին, որ իրական գնահատական տա դրանց...

Հ.Գ. Հայաստանի վարչապետը, որն անձնական վրեժխնդրությունից դրդված Քոչարյանին հետ վերադարձրեց քաղաքականություն և դարձրեց հայ-ռուսական հարաբերությունների ֆակտորներից մեկը, մինչև հիմա չի հասկացել, որ դրանով ավելի է թուլացնում իր դիրքերը հայ-ռուսական բանակցություններում ՝ Քոչարյանից իր ավելի ռուսամետությունն ապացուցելու համար գնալով քայլերի և զիջումների Մոսկվայի հետ հարաբերություններում՝ մտածելով, որ դա կգնահատվի Կրեմլի կողմից... Օրինակ՝ ժամանակին Մոսկվային քծնելու նպատակով պարոն Փաշինյանը Սիրիա ուղարկեց հայ խաղաղապահներին, որի արդյունքում բավական լարվեցին հայ-ամերիկյան հարաբերությունները և դրա հետևանքներից մեկը եղավ սեպտեմբերի վերջին իր ձախողված այցը ԱՄՆ, որտեղ նրան որևէ մակարդակով չընդունեցին ո՛չ Պետքարտուղարությունում, ո՛չ էլ Սպիտակ Տանը...

Մոսկվան օգտվում է Փաշինյանի պետական մտածելակերպի բացակայությունից և, ինչպես ասում են՝ «Ախորժակը բացվում է ուտելիս» կարգախոսին համաձայն, ավելին է պահանջելու Երևանից... Տեսնես հիմա ի՞նչ ռուսամետ քայլի է գնալու Փաշինյանը՝ «չեղարկելու» համար Պուտինի և Բելլա Քոչարյանի թեյախմության արդյունքները...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից