Տղերքը զբաղված են էն ամենով, ինչն իրենց «խելքի բանն» է` ներքին թշնամության, ատելության ու անհանդուրժողականության սնուցմամբ…
Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանի կողմից ՄԱԿ-ի ամբիոնից ունեցած ելույթին ի պատասխան, ադրբեջանական կողմը, որպես միջազգային իրավունքի և արցախյան հակամարտության կարգավորման պատմաիրավական «աղբյուր» ու «փաստարկ», ի թիվս մեզ վաղուց քաջածանոթ թեզերի, շրջանառության մեջ դրեց նաև «uti possidetis» եզրը:
Այն, որքան հիշում եմ, նոր «հղում» է բարձր մակարդակով քննարկումներում ու բանակցություններում: Չեմ անդրադառնում կիրառված այդ եզրույթին, դրա հնարավոր մեկնաբանությանն ու կիրառությանը մեր հակամարտության պարագայում. թող դա անեն միջազգային իրավունքի մասնագետները:
Միայն ասեմ, որ այդ վարժությունը, ինչպես նաև հղումը «Կովբյուրոյի 1921 թ. հուլիսի 5-ի որոշմանը», ուղիղ հետևանքն էր Նիկոլի կողմից սեպտեմբերի 2-ին թույլ տրված չմտածված ու անզգույշ արտահայտության, թե «Արցախն իր անկախությունը ձեռք է բերել Սովետական Ադրբեջանից»:
Ես սպասում էի, որ վարչապետի աշխատակազմը (ֆեյքերի հայհոյախոսական ֆաբրիկան գործարկելուն զուգահեռ) և ԱԺ-ն (Հրայր Թովմասյանի դեմ կազմակերպված ինքնակործան քաղաքական արշավին զուգահեռ) հանդես կգային արձագանքով` բացատրությամբ, թե ինչու չի կարելի հղում կատարել Ստալինի ճնշմամբ ընդունված կուսակցական այդ որոշմանը, որպես հակամարտության կարգավորման պատմաիրավական փաստարկ և ինչպիսի մեկնաբանություն ու կիրառություն կարող է ունենալ «uti possidetis» նորմը արցախյան հակամարտության պարագայում: Երկու պարագայում էլ ասելիք շատ կա` ի շահ հայկական կողմերի բանակցային դիրքերի ամրացման:
Բայց տղերքը զբաղված են էն ամենով, ինչն իրենց «խելքի բանն» է` ներքին թշնամության, ատելության ու անհանդուրժողականության սնուցմամբ` չգիտակցելով, որ պատմության ընթացքում դեռ ոչ ոքի չի հաջողվել ճիշտ կանխազգալ, թե նման մթնոլորտում, ովքեր են դառնում այդ ատելության զոհերը և ինչ գին է այն, սովորաբար, ունենում պետականությունների ապագայի տեսանկյունից»:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար