Սեյրան Օհանյան. Այսօր չի ավարտվել մեր գոյության պայքարը, չեն լռել մահաբեր զենքերը
Մայիսի 1-ին աշխարհի 142 երկրներում նշում են Աշխատանքի և աշխատավորների միջազգային տոնը:
Դարերի ընթացքում աշխարհը ընդունել է հայ մարդուն՝ որպես հյուրընկալության, աշխատասիրության խորհրդանիշ, որը չէր կարող զատված լինել իր ժողովրդի պատմությունից և անհերքելիորեն կրելու էր բոլոր արհավիրքների, պատերազմների կնիքները:
Այսօր չի ավարտվել մեր գոյության պայքարը, չեն լռել մահաբեր զենքերը, և հայ մարտիկը, վայր չդնելով իր զենքը, շարունակում է քարը քարին դնել՝ ջրելով հողը իր քրտինքով, երբեմն նաև սեփական արյամբ: Սահմանապահ զինվորի ծառայությունը, սահմանամերձ գյուղերի բնակիչների ամենօրյա քրտնաջան աշխատանքը կարծես սրբազան ծես են դառնում, դառնում են հայ մարդու ստեղծագործ մտքի, երկաթե կամքի և ամենօրյա համառ արարումների մի ապրեցնող ու հերոսական պատմություն:
Այսօր յուրաքանչյուրս պարտք ունենք մեր հայրենիքի, հերոսացած մարտիկների շիրիմների, նրանց սևազգեստ մայրերի, սահմանը պահող զինվորների, հողի անխոնջ մշակների առջև:
Թող մեր պետության մեջ գոյություն ունեցող անարդարություններն ու բացթողումները ոչ թե հիասթափեցնեն մեզ, այլ բազմապատկեն մեր տոկունությունը, իմաստությունն ու արիությունը՝ դառնալով պայքարի պատրաստ լինելու նոր կոչ, որովհետև այսօր էլ սահմանին ընդհատվող երիտասարդ կյանքերը, հակառակորդի մասշտաբային զորավարժությունները յուրահատուկ հաղորդագրություն են ապագա մարտահրավերների և սպառնալիքների մասին, որոնց լրջորեն չնախապատրաստվելը կբերի անդառնալի հետևանքների:
Սիրելի´ հայրենակիցներ, սահմանն անառիկ պահող զինվորներ և հրամանատարներ, սահմանամերձ գյուղերում ապրող մշակներ և հողագործներ, քաղաքացիական կյանքում ամեն օր հերոսացող ուսուցիչներ, բժիշկներ, մտավորականներ, այսօր բոլորի´ս տոնն է, որովհետև մեզանո´վ՝ մեր անմնացորդ նվիրումով ու տքնաջան աշխատանքով է կանգուն Հայաստանը, մեզանո´վ է անառիկ Արցախը:
Թող գալիքը հայ ժողովրդի համար նշանավոր դառնա նորանոր հաղթանակներով և ազգային երազանքների իրականացմամբ: Բոլորին խաղաղ արարումի բերկրանք եմ մաղթում:
ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան էջից


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար