Նիկոլը, ուզի, թե չուզի, պետք է հրաժարական տա
Նիկոլը, ուզի, թե չուզի, պետք է հրաժարական տա և տալու է՝ որքան ուշ, այնքան ավելի խորքային դեստրուկտիվ գործընթացներ կսկսվեն: Ինքը դատապարտված է:
Դա չի նշանակում, որ Հայաստանում իշխանափոխություն պետք է տեղի ունենա: Իշխանությունը պատկանում է խորհրդարանին, այլ ոչ թե վարչապետին, և նոր կառավարություն կազմելը չի նշանակում իշխանափոխություն: Դա խորհրդարանական կառավարման մոդել ունեցող երկրների համար բնականոն երևույթ է։
Նիկոլը դեստրուկտիվ անձ է ու հասարակությանը կոնսոլիդացնելու իր շանսը չօգտագործեց: Նա անհասկանալի է թե՛ "Իմ Քայլը" ֆրակցիայի գործընկերների համար, որտեղ շատերի հետ արդեն կոնֆլիկտի մեջ է, թե՛ ուժային կառույցների սպաների համար, թե՛ դատական համակարգի համար, որն արդեն փլուզման ու հեղինակազրկման շեմին է, թե՛ Արցախի համար, թե՛ Հայաստանի հանրության մի զգալի հատվածի համար։
Նիկոլը անհասկանալի է նաև միջազգային հարթակներում։ Միջազգային գործընկերների համար նա հախուռն, առաջնայինը երկրորդականից չտարբերող անձի համբավ է ձեռք բերել, ինչպես նաև տարերային ու անհետևողական է իր որոշումներում։
Մավրը իր գործը արել է, Մավրը պետք է հեռանա։
Մեզ այժմ պետք է հավասարակշռված անձ, ով կունենա կոնստրուկտիվ վարքագիծ, դիալոգի մեջ կմտնի հասարակության տարբեր շերտերի հետ, կլինի վստահելի, կանխատեսելի ու զուսպ իր խոսքերում և գործերում։
Այսպես, թե այնպես նա հեռանալու է ժամանակից շուտ ու որքան շուտ, այնքան լավ մեզ բոլորիս համար, հատկապես իր քաղաքական թիմի համար։


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են