Հարգելի իրավապաշտպաններ և «իրավապաշտպաններ»
Հարգելի իրավապաշտպաններ և «իրավապաշտպաններ»,
Կարճ պարզաբանեմ՝ ինչ է նշանակում քաղաքական բանտարկյալ։ Ըստ ԵԽԽՎ սահմանած չափանիշների (բանաձև 1900, 2012թ)՝ դա այն անձն է, որի նկատմամբ պետությունը, քաղաքական նկատառումներով, ակնհայտ ավելի խիստ է վարվում, քան համանման իրավիճակներում այլ անձանց նկատմամբ։
Դատավոր Դանիբեկյանի նկատմամբ միջամտություն թույլ տված անձին այս գիշեր ոչ միայն ձերբակալեցին, այլև պետությունը (նկատեք՝ ոչ լրատվամիջոցը, այլ պետությունը՝ ոստիկանությունը) հրապարակեց անձի արժանապատվությունը արատավորող ձևով այդ անձի ձերբակալման կադրերը։
Մեկնաբանությունում ներկայացված տեսանյութում երևում է, թե իշխող ուժի մի խումբ կողմնակիցներ ինչպես են ոտնձգում (ընդհուպ՝ ֆիզիկապես) Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանի նկատմամբ։ Ոտնձգողներից որևէ մեկը չի ձերբակալվել, ավելին՝ նրանցից որևէ մեկի նկատմամբ որևէ ընթացակարգ չի կիրառվել։ Ընդ որում, միջադեպը տեղի է ունեցել ընդամենը հունիսի 5-ին՝ հարյուր օր առաջ, ինչը նշանակում է, որ «ժամանակային խզման» փաստարկը չի աշխատի։
Հետևություն։ Երեկ «հերոսաբար» ձերբակալված երիտասարդը դասական առումով քաղբանտարկյալ է։
ՀԳ. Երեկվանից տիեզերական ողբ դրած՝ իշխող քաղաքան ուժի սպասարկուները երեսպաշտ են և փարիսեցի։ Նրանք ոչ թե գաղափար են պաշտպանում (դատավորի նկատմամբ միջամտությունն անթույլատրելի է), այլ, իրենց ընկալմամբ, իրենց կողմնակցին։
ՀԳ-2. Երեկ արտահայտածս մոտեցումն անխախտ է - դատավոր Դանիբեկյանի հետ կատարված միջադեպն անթույլատրելի էր։ Բայց պանդորայի արկղը բացողը հենց իշխանություններն են։
Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար