Արևելյան պատմություն․ միանձնյա կառավարման սկզբունքները
ԱՐԵՎԵԼՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
(Միանձնյա կառավարման սկզբունքները)
Շահ Աբասն իր պատանի որդուն կրթության է հանձնում արևելքի ճանաչված իմաստուններին, փիլիսոփաներին, գիտնականներին։ Տարիներ անց, երբ արքայազնն արդեն չափահաս երիտասարդ էր, ուսուցիչները նրան ներկայացնում են շահին․
-Շահն ապրած կենա, ահա՛ ընդունիր բազմակողմանի կրթված արքայազնին։ Նա գերազանց տիրապետում է աստղագիտությանը, մաթեմատիկային, պատմությանը, փիլիսոփայությանը, կրոնագիտությանը և այլ գիտությունների։
-Հիանալի է,-պատասխանում է հզոր շահը,-իսկ իշխելու արվեստին նրան սովորեցրե՞լ եք։
-․․․Ո՛չ, մեծն շահ, այդ արվեստի մասնագետներ մեր մեջ չկան։
-Բայց, չէ՞ որ որդիս պետք է երկիր կառավարի, ո՞ւմ են պետք ձեր գիտությունները։
Տիրում է լարված լռություն։ Քիչ հետո շահը ժպտում է․
-Մի անհանգստացեք, իշխելու արվեստին տիրապետելն այդքան էլ բարդ չէ, հիմա ես այն բոլորիդ կցուցադրեմ։
Շահը ելնում է գահից, հանում կողքից կախված դաշույնը, իջնում դիմացի կաղամբի դաշտն ու սկսում «գլխատել» մեծգլուխ կաղամբները։ Ապա շուռ գալով դեպի ուսուցիչները, արդեն հռհռալով ասում․
-Ահա՛, թե ինչպես են երկիր կառավարում․․․
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար