Փաշինյանը կմնա որպես ղեկավար, ով ուզում է ծնկի բերել եկեղեցականներին
Նարեկ Մալյանն իր էջում գրում է.
«Հարգելի պարոն Փաշինյան, լսեցի ձեր հայտարարությունը ձեր իշխանությանը անհնազանդ հոգևորականներին ծունկի բերելու մասին և ցանկանում եմ կարճ արձագանքել:
Հայրս Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվն է:
Նա, ինչպես բոլոր եկեղեցականները, ամեն օր երկու անգամ ծունկի է գալիս խորանի առաջ՝ ժամերգությունների ժամանակ:
Ընդհանրապես ավելի քան 48 տարվա հոգևոր ծառայության ժամանակ հայրս ծնկաչոք աղոթել է Հայաստանը և Արցախը առաջնորդող բոլոր պետական գործիչների համար, Աստծուց իմաստություն խնդրելով նրանց համար:
Աղոթել է Լևոն Տեր-Պետրոսյանի համար, ընդ որում Տեր-Պետրոսյանի մայրը՝ տիկին Ազատուհին հաճախ էր այցելում Սուրբ Գեղարդի վանք ծունկի գալու և հորս օրհնությունը ստանալու, աղոթել է Ռոբերտ Քոչարյանի համար, աղոթել է Սերժ Սարգսյանի համար, աղոթել է Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի համար: Երբ դուք բանտարկված էիք հայրս աղոթում էր նաև ձեզ համար...
Չգիտեմ այսպիսի արտահայտություններից հետո դեռ որքան կղեկավարեք Հայաստանը, բայց ոչ ես, ոչ դուք հավերժ չենք: Հավերժ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, հավերժ է Հայաստանի Հանրապետությունը, որի ստեղծման և կայացման համար արժանի և խոնարհ կյանքեր են զոհաբերվել:
Ցավով արձանագրում եմ, որ դուք այլևս պատմության մեջ մտաք որպես մի ղեկավար ով ցանկանում էր ծնկի բերել հայ եկեղեցականներին: Հայ եկեղեցականին ով նույնիսկ ձեր կողմից ուժով ծունկի բերվելուց հետո, աղոթելու է Աստծուց իմաստություն խնդրելով ձեզ համար հանուն Հայաստանի Հանրապետության:
Հ.Գ. Լուսանկարում հայրս՝ Տեր Պետրոս Ավագ Քահանա Մալյանը Ավագ Հինգշաբթի ծնկաչոք լվանում է սարկավագների ոտքերը՝ քրիստոնեական հնազանդության օրինակ ծառայելով»:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ