«Ճղճիմ հայտարարություններ անելը շարունակում է մնալ Նիկոլի գործելաոճը». Լեւոն Քոչարյան
Էժանագին էմոցիաներ փախցնելը և մեր երկրի բուն խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու նպատակով ճղճիմ հայտարարություններ անելը շարունակում է մնալ Նիկոլի գործելաոճը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին` Լեւոն Քոչարյանը:
«Ես ցավով եմ արձանագրում, որ Հայաստանի վարչապետի աթոռին հայտնված մարդը բացի հանրահավաքային դատարկ ելույթներ ունենալուց ու մեր հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելուց, այլ բանի ունակ չէ։ Ինքը այդպես էլ չի հասկացել, թե ինչ կարգավիճակում է հայտնվել։
Դատարկաբանությունն ու ամբոխավարությունն արդեն ամբողջ աշխարհի առաջ են տեղի ունենում՝ Լոս Անջելոսից մինչև Երևան, Ստեփանակերտից մինչև Սոչի։
Էժանագին էմոցիաներ փախցնելը և մեր երկրի բուն խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու նպատակով ճղճիմ հայտարարություններ անելը շարունակում է մնալ Նիկոլի գործելաոճը։
Նա ամերիկաներից սպառնացել է, որ վերականգնելու է 1998–ից առաջ եղած ստատուս քվոն։ Ճիշտ է, մեր ընտանիքի հասցեին վայրահաչելով ու իր սիրած «երգը» երգելով է դա ասել, բայց նրա խոսքն իրականում այլ բան է նշանակում։
1998–ից առաջ եղած ստատուս քվոն վերականգնել, նշանակում է երկրի տնտեսության հերն անիծել ու վերադառնալ Արցախի խնդրի կարգավորման վաղուց մերժված փուլային տարբերակին։
1998–ից հետո՝ հորս նախագահության 10 տարվա ընթացքում պետական բյուջեն մեծացավ 8 անգամ և երկնիշ տնտեսական աճերով տնտեսության չափերն ավելացան 6 անգամ։ Դրանից, ի դեպ, օգտվել է նաև Նիկոլը, ում թերթային բիզնեսը ծաղկել է այդ տարիներին, նա թանկարժեք շարժական ու անշարժ գույք է ձեռք բերել:
Քոչարյանը նաև թույլ չտվեց, որ Արցախը Նիկոլի քաղաքական հայրիկի առաջարկած տխրահռչակ փուլային տարբերակով հայտնվի Ադրբեջանի կազմում։
Հիմա, եթե նա ուզում է վերադարձնել այս ստատուս քվոն, ապա թույլ չենք տալու։
1998–ի միայն մեկ ստատուս քվո պետք է վերականգնել՝ պատմության աղբանոցը նետել ու վերջնականապես փակել պարտվողականության էջը՝ դրա հիմնադիրով ու մնացուկներով հանդերձ»,- գրել է նա։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար