Իրանական հինավուրց կայսրությունը հանգիստ սպասում է չինական 280 միլիարդ դոլարի ներդրմանը
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ընդամենը մի քանի ամիս առաջ, երբ Իրանը հստակորեն ահազանգում էր, որ իրանական նավթի արտահանման նկատմամբ կիրառված պատժամիջոցներին ի պատասխան, ունակ է այնպես անելու, որ Պարսից ծոցի տարածաշրջանից ընդհանրապես նավթ չարտահանվի, շատերը թերահավատորեն էին վերաբերում այս հայտարարություններին։
Սաուդյան Արաբիայի նավթարդյունաբերական հզորությունների վրա վերջին բարձր ռազմատեխնոլոգիական հարձակումներն առնվազն կիսով չափ կաթվածահար արեցին սաուդական նավթի արդյունահանումը, ինչը համաշխարհային շուկաներում ստեղծեց մասնակի խուճապ, նավթի գները բարձրացան 10%-ով, իսկ ԱՄՆ-ի նախագահը հայտարարեց, որ պատաստ է անհրաժեշտության դեպքում բացել այդ երկրի նավթի ռազմավարական պաշարները։
Պատկերացնո՞ւմ եք, հարձակման պատասխանատվությունը ստանձնած իրանական աջակցություն վայելող եմենյան հութիները, որոնք մինչև վերջերս, պատկերավոր ասած, միայն քարերի հետևում Կալաշնիկովի ինքնաձիգ լիցքավորելու հմտություն ունեին, ազդում են աշխարհի թիվ մեկ գերտերության նավթի ռազմավարական պաշարների ճակատագրի վրա և սպառնում ստեղծել համաշխարհային տնտեսական ճգնաժամ, իսկ իրանական հինավուրց կայսրությունը հանգիստ սպասում է չինական 280 միլիարդ դոլարի ներդրմանը, որը թռիչքաձև զարգացնելու է այս երկրի նավթագազային ոլորտը։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար