Արդյոք Փաշինյանի թիմում դեռ մնացել ե՞ն սկզբունքային մարդիկ
Քաղաքագետ Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ամուլսարի» հանքի շահագործման որոշումը Նիկոլ Փաշինյանն ունեցել է դեռևս անցած տարվա նոյեմբերին՝ Փարիզում «Լիդիան» ընկերության ղեկավարության հետ հանդիպման արդյունքում:
Այս հանդիպմանը կայացել է նոր գործարք՝ արդեն Նոր Հայաստանի պայմաններով: Սերժ Սարգսյանի պայմաններով կայացած գործարքը չեղարկվել էր՝ իրավիճակի փոփոխության պատճառով:
Հանքը պետք է շահագործվի. սա էր Փաշինյանի որոշումը հանդիպումից հետո և հետագա բոլոր գործողությունները ֆարս էին՝ հիմնավորելու իր այս որոշումը:
«Էլարդ»-ի զեկույցը, կասկածելի հանգամանքներում ծախսված 400.000$-ը, հարուցված քրեական գործը, քննչական խմբի ղեկավարի և ծառայության պետի տեղեկալի պաշտոնանկումը ոչ մի առնչություն չունեին Ամուլսարի հանքի շահագործման հետ, քանի որ, կրկնում եմ, հանքը շահագործելու որոշումը կայացված էր դեռևս անցած տարի:
Մնում է պարզել, թե Փաշինյանի համար ի՞նչն էր անընդունելի արդեն կայացած գործարքում, որ դարձավ ընդունելի «Լիդիանի» հետ հանդիպումից հետո և փոխեց ՀՀ իշխանությունների վերաբերմունքն այս լրջագույն խնդրի հանդեպ:
Նաև կարևոր է հասկանալ, թե Փաշինյանի թիմում բոլո՞րն են բավարարված նոր գործարքի պայմաններով, թե՞ դեռ մնացել են սկզբունքային և իրենց գաղափարին նվիրված մարդիկ:
Ժամանակն ամեն ինչ կգցի իր տեղը, քիչ է մնացել, համբերենք . . .


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար