Ամբոխը և պետությունը
Ամբոխը երբեք պետություն չի կառուցում։ Ինչպես որ քլունգը չի կարող նպաստել կտավի ստեղծմանը։
Ամբոխը քանդող բրիգադ է ու քանդող բրիգադի պես վնասում է նաև պետքական բաները։
Ամբոխի դերը կարճաժամկետ է։ Ամբոխն արձանագրում է մահը, այլ ոչ թե ընդունում ծնունդը։
Ամբոխի գործը անհրաժեշտ է լինում սրված իրավիճակներում։ Ամբոխն անպիտան է կառուցելիս։
Ամբոխը կայուն կառուցվածք ու տևական իշխանություն չունի։ Չունի նաև ռազմավարական նպատակ։
Ամբոխն օգտագործվում է ու դեն նետվում։ Իր հերթին ամբոխն է օգտագործում առաջնորդ–դիջեյին ու շատ չանցած նոր դիջեյ է փնտրում՝ հընթացս ոտքերի տակ առնելով երբեմնի կուռքին։
Պետություն կառուցում են անհատները և ինստիտուտները։ Ամբոխը միայն ավերիչ ֆունկցիա ունի։
Ամբոխին կառավարելու համար շատ խելք պետք չէ։ Զանգվածների կառավարման տեսաբանները պնդում են, որ ամբոխի առաջնորդը միջինից ցածր գիտելիքի տեր ու բարոյական հատկանիշներից զուրկ մարդ պետք է լինի, քանզի հակառակ պարագայում նա չի դառնա ամբոխի սիրելին։ Ամբոխն անբարոյական է ու գտնում է իր պես մեկին, որպեսզի մերձեցումը կատարյալ ստացվի։
Ամբոխի մաս կազմող անհատները մեծամասամբ նորմալ մարդիկ են, բայց միասին նրանք դառնում են բութ գործիք ու չարիքի արտադրամաս։
Ամբոխին դուր են գալիս բարդ խնդիրների պարզ լուծումները։ Ամբոխը սիրում է հեքիաթներ, բայց վերջում չի ստանում երկնքից ընկնող այն երեք խնձորը, որի մասին ճառում է հեքիաթասացը։
Ամբոխից ժողովուրդ, իսկ ժողովրդից քաղաքացիական հասարակություն կայացման գործընթացը պետական մտածողությամբ մարդկանց, այլ ոչ թե ամբոխահաճո դերասանների գործն է։
Ամբոխի ու պետության առաջնորդի տարբերությունը նույնն է, ինչ ռաբիս և դասական (նաև՝ ռոք, ջազ, բլյուզ) երաժշտությունների տարբերությունը։
Ամբոխավարը այսօր կա, վաղը չկա։ Մնայուն են պետությունը, ազգային շահերը, մարդկային զարգացումը և պետականաստեղծ մշակույթը։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար