Հարգելի Սերժ Թանկյա՛ն, Ձեր «դուխով» կեպկայով նկարը հայտնվել է այս տեսարանում (լուսանկար)
Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,
Որքան էլ Ձեզ տարօրինակ թվա, բայց Հայրենիքը զուտ միայն հեռվից սիրելու կամ դրա իմիտացիայի համար չէ, Հայրենիքը միայն ստանդարտ գնացուցակի համաձայն հոնորարով համերգ կազմակերպելու համար չէ, Հայրենիքը «դուխով» գրառմամբ կեպկայով միտինգներին մասնակցելու և հետո անհայտ ուղղությամբ, անհայտ ժամանակով կորելու համար չէ: Ի վերջո, Հայրենիքը փիառվելու համար խոպան գնալու տեղ չէ, որ ամեն մեկը գա ու փողոցային ակցիաների մասնակցի, հետո անհայտանա և Աթանես Ղամբարյանի հայացքով հեռվից մելամաղձոտ կոչեր անի:
Հարգելիս, որքան էլ Ձեր ականջներին տարօրինակ հնչի՝ Հայրենիքը նաև ապրելու համար է: Օրինակ՝ այս նկարներում երևանյան սովորական բակ է՝ քաղաքի կենտրոնում, Ձեր լեզվով ասած՝ downtown-ում, որտեղ մարդիկ են ապրում, որտեղ երեխաներ են ֆուտբոլ խաղում...
Ձեր «դուխով» կեպկայով նկարը հայտնվել է այս տեսարանում: Գիտե՞ք ինչու. որովհետև Դուք անձամբ եք Երևանը թաղել աղբի մեջ, Դուք անձամբ եք երևանցուն ստիպել, որ գարշահոտ շնչի, Դուք անձամբ եք նպաստել Երևանում առնետների բազմացմանը, որ մարդիկ դուռ-լուսամուտը կողպած քնեն ու վախենան առնետների տուն ներխուժումից: Դուք անձամբ եք պատասխանատու այն վերահաս աղետի համար, ինչը բերել է հայաստանցու գլխին Ձեր կողմից կարգված իշխանությունը: Ինչու՞ Դուք անձանբ: Որովհետև մի երկրում, որտեղ Դուք առանց ուղեկցողի կամ GPS նավիգացիայի ունակ չեք Ա կետից Բ կետը տեղափոխվել, անձամբ եք իշխանափոխություն արել, անձամբ եք «դուխով» կեպկան գլխներիդ դրած միտինգային հարթակ բարձրացել, ելույթներ ունեցել և կոչեր արել: Դուք անձամբ պատասխանատու եք այն իշխանության համար, որը Երևանը վերածել է մեծ աղբանոցի:
Եվ, քանի որ Դուք այս իշխանությանը բերել ու փաթաթել եք ժողովրդի վզին, իսկ ինքներդ շարունակում եք օվկիանոսից այն կողմ Ձեր առօրյան, ապա ստանում եք այս գնահատականը՝ Ձեր նկարը աղբանոցում: Սա է Ձեր վաստակը, սա է մարդկանց գնահատակն ու վերաբերմունքն առ Ձեզ ու Ձեր հեղափոխական գործունեության անհատական մասնաբաժնին: Լավ եղեք ու հիշեք՝ սա դեռ սկիզբն է, հայաստանցիները Ձեզ ստիպելու են պատասխանատու լինել Ձեր ամեն մի քայլի և ամեն մի ասածի համար: Հայաստանցիները Ձեզ ստիպելու են պատասխանատու լինել այն մարդկանց ճակատագրերի համար, որոց Դուք ուղղորդել եք, ոգևորել եք, համոզել եք: Ի դեպ, միգուցե և սա շանս է Ձեր անձի համար՝ վերջիվերջո դառնալ պատասխանատու մարդ և կատարել տրված խոստումները:
Հ.Գ. Հիշեցնում եմ, Դուք շարունակում եք չկատարել ժողովրդի վարչապետին տրված Ձեր խոստումը՝ բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում:
Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար