Սիփան Փաշինյանը պետք է ներողություն խնդրի մայրաքաղաքի բնակիչներից, Մարուքյանից
Կարծում եմ այս օրերի վիճակի համար Սիփան Փաշինյանը նախ պետք է ներողություն խնդրի մայրաքաղաքի բնակիչներից, որ իր նշած ժամկետն էլ լրացել է, բայց խնդիրը չի կարգավորվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Դավիթ Խաժակյանը:
«Լրացավ մեկ ամիսը, ինչ Սիփան Փաշինյանը կատարեց այս գրառումը։ Թե բա ավագանիներից մեկն ասել է՝ մի ամսից «լուծվում ա աղբահանության թեման», «քաղաքական դիվիդենտ չենք կարողանալու հավաքենք»։
Այսօր, ինչպես տեսնում եք, ապրում ենք աղբահանության հաջորդ ճգնաժամը, որը բնականաբար ևս ունի իր «պատճառաբանությունները» իշխանության կողմից։
Կարծում եմ, այս օրերի վիճակի համար Սիփան Փաշինյանը նախ պետք է ներողություն խնդրի մայրաքաղաքի բնակիչներից, որ իր նշած ժամկետն էլ լրացել է, բայց խնդիրը չի կարգավորվել։
Երկրորդ, կարծում եմ, որ նա պետք է ներողություն խնդրի Մարուքյանից իր մեծամիտ արտահայտչաձևի համար, թե մենք եղած հակասանիտարական խնդրի վրա քաղաքական դիվիտենտ ենք հավաքում։ Շատ ուժեր ձեր «փառահեղ» կառավարման արդյունքում գուցե հավաքել են դիվիդենտներ և շարունակելու են հավաքել։
Մենք խնդիրները բարձրաձայնում ենք հասցեական՝ առաջարկելով լուծումներ, մեզ համար քաղաքական դիվիդենտ կարող է լինել մեր կոնկրետ առաջարկով խնդրի լուծումը, բայց ոչ երբեք այն վիճակը, որում մեր բնակիչները, ընկերները, կանայք, երեխաները բնակվում են այսօր։
Ես առանձնահատուկ հակակրանք եմ տածում այս թեմայի նկատմամբ, քանի որ այն իջացրել է քաղաքային դիսկուրսը ամենատեխնիկական մակարդակի, բայց եթե չի ստացվում մոռացնել տալ խնդիրը, լավագույն այլընտրանքը մեզ չարախնդալու մեջ մեղադրելը չէ»,- գրել է նա:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ