Ամեն խաղը խաղացել էինք, մնացել էր Շիշկինին փախստականի կարգավիճակ տալը. Կարեն Բեքարյան
Ամեն խաղը խաղացել էինք, մնացել էր հակահայկական ակցիաներում իր ակտիվ մասնակցությամբ հայտնի, ՌԴ քաղաքացի Շիշկինին փախստականի կարգավիճակ տալը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը։
«Ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստալու
Հասել ենք մառազմի այն աստիճանի, որ սովորության համաձայն մուկն ու կատու խաղացողը, այն էլ մշտապես մկան դերում, չի նկատում, որ արդեն պետության ու ժողովրդի անունից է նույն խաղը խաղում, եւ սարսափելին՝ միեւնույն է մկան դերում…
Ամեն խաղը խաղացել էինք, մնացել էր հակահայկական ակցիաներում իր ակտիվ մասնակցությամբ հայտնի, ՌԴ քաղաքացի Շիշկինին փախստականի կարգավիճակ տալը:
Փաստացի, մեկ անձի հիվանդագին ամբիցիաների ու բարդույթների ապահովման հիվանդագին փորձերը՝ ժողովրդին «վաճառելու են» սուվերենության սոուսի ներքո: Ահավորն այն է նաեւ, որ հասարակության ինչ-որ հատվածի համար իրավիճակի ողջ լրջությունը դեռ տեանելի չէ:
Նորից մուկն ու կատու, նորից մկան դերով…
Իսկ բոլոր նրանք, ովքեր իրենց գործունեությամբ կամ անգործությամբ դերակատարում ունեն այս գործընթացներում, հասկանու՞մ են, որ պատասխանատվություն են կրում այս անորակ, արժեք ու կարմիր գծեր չճանաչող շոուի համար: Շոու, որ կարող է պետությանն անդառնալի կորուստների առաջ կանգնեցնել:
Բոլոր մակարդակների պատասխանատուների համար օր-օրի փոքրանում է գիտակցելու եւ քայլ անելու ժամանակը: Եթե քայլեր անելու չեն մոտիվացնում ազգային ու պետական շահերը, հիշեք՝ ոչ մի մուկ չի պլստալու…»,–գրել է նա։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար