Հեղինակության կորստի վտանգ
Նիկոլը հանրային աջակցության կորուստը զգալով (իսկ դա իր համար ճակատագրական է)՝ հրապարակել է իր 20 տարվա պայքար-ելույթներից հատվածներ։ Ակնհայտ է, որ տեղադրել է իր կարծիքով ամենահաջողված հատվածները։
Շնորհակալություն հայտնենք այս տեսահոլովակի համար և փորձենք վերլուծել այդ ելույթները։
Նախ, դրա նպատակի մասին արդեն գրել եմ՝ հեղինակության կորստի վտանգն է։ Անցնենք բովանդակությանը։
Քաղաքական գործիչները լինում են երկու տեսակի՝ գաղափարական, երբ նշում են պետության զարգացման ուղենիշները՝ այսինքն կատարում են ինտելեկտուալ աշխատանք, և պոպուլիստներ, որոնց նպատակը հանրային զգացմունքների վրա խաղալն է։
Ելույթներում պետության զարգացման որևէ ուղենիշ, խնդիրների լուծում, հայեցակարգային թեզեր իսպառ բացակայում են։ Տեղադրված չեն Արցախի մասին իր խոսքերը, որոնք այսօր նրան կվարկաբեկեն։
Չկան ծրագրային մի քանի մտքեր՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու, Սահմանադրության և մի շարք խոստացված օրենքների փոփոխության մասին։
Իսկ ի՞նչ կա։ Կա պոպուլիզմ՝ թալանել են, գողացել են, պատժելու ենք, կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ն մեր երեխաները, մեր ապագան և այլն։ Այսինքն ոչ մի դրույթ, թեզ, հայեցակարգ, որով բնորոշվում են պետական գործիչները, այլ կա պոպուլիզմ, դատարկախոսություն, կրքեր, ատելություն ... ։
Դե ինչ, անցել է մեկուկես տարի, թող իրագործի գոնե իր հիմնական խոստումը՝ թալանածը ետ բերել ու պատժել՝ առանց թատերական ներկայացումների։ Մի քիչ էլ կսպասենք, բայց մի քիչ, ոչ ոք իրեն այդ գործում չի խանգարում, բայց մի խնդրանք, այդ ընթացքում աղբը փողոցներից թող հավաքի, արդեն անտանելի է։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար