Ձեր վիդեոներով չենք տաքանալու. գնալով խրվում ենք, իսկ այդ ուղղությամբ քայլեր չկան. նախկին ՔՊ-ականը՝ Փաշինյանին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախկին անդամ Մարինե Մանուչարյանը գրառում է արել, որտեղ հռետորական հարց է հնչեցրել հեղափոխության ավարտի մասին՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գրառմանը, որտեղ նշում է, որ «ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստալու»։
Նախկին ՔՊ-ականը մասնավորապես գրել է.«Մի անհամեստ և թերևս հռետորական հարց․ հեղափոխությունը ե՞րբ է ավարտվելու։ Կամ եթե նոր սեզոն եք սկսում, ասեք՝ իմանանք։ Ամեն օր մի սենց պապսովի ու ընտրարշավ հիշեցնող նյութեր է, որ պոստվում են։
Հիշում ենք, բան չենք մոռացել, բայց նաև տեսնում ենք, որ գնալով խրվում ենք, իսկ էդ ուղղությամբ քայլեր կամ չկան, կամ նենց լավ եք թաքցնում, որ դաժե ուզողները չեն տեսնում, էլ ուր մնաց չուզողները։ Աշունն եկավ, ճտերը հաշվելու ժամանակը մոտենում է։ Էս վիդեոներով չենք տաքանալու»։
Մարինե Մանուչարյանը գրառումն ավարտել է հետևալ հեշթեգերով.
«#վլոգապետություն
#տնաքանդ_պոպուլիզմ


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար