Անարխայի ու քաոսի պայմաններում հաջողված երկրի օրինակ, կարծես, չկա
Տեսնես ինչի՞ց է, որ ամբողջ աշխարհում քաղաքագիտական միտքը մարդկության գոյության մի ամբողջ դարաշրջան համառորեն դոփում է տեղում:
Մի՞թե ոչ մի նոր` այլ բան այլևս հնարավոր չէ մտածել, հիմնավորել և առաջարկել աշխարհին: Ինչքա՞ն կարելի է այդ «ժողովրդավարություն» ասածը ծռմռել, թեքել, ճկել, ճյուղավորել, կցմցել ու պատվաստել:
Մի՞թե պարզ չէ, որ 21-րդ դարում, աշխարհի տեխնոլոգիական զարգացման այս խելահեղ արագացման պայմաններում, քիչ թե շատ իրական (համենայն դեպս` նախկինում աշխարհում ընկալված) ժողովրդավարությունը այլևս մնացել է խորը անցյալում:
Մի՞թե պարզ չէ, որ` ժողովրդավարության հիմնասյուն հանդիսացող «հանրային կարծիք» ասածը շատ վաղուց, այլևս` զուտ տեղեկատվական ձեռնածությունների (մանիպուլյացիաների) արդյունք է` ճշմարտությունից և իրականությունից շեղված ու կտրված, հանրությանը «ալտերնատիվ» իրականություն «փոխադրելու», և այնտեղ պահելու արդյունավետ եղանակ, դրանից բխող հետևանքներով:
Մի՞թե պարզ չէ, որ` մի քանի տասնյակ, կամ` հարյուրավոր միլլիոնների հասնող բնակչություն ունեցող երկրներում (ավելի փոքրերի մասին նույնիսկ հիշատակելն ավելորդ է) իրական ժողովրդավարության պայմաններում, անհնարին կլիներ «զտարյուն» ամբոխավարների և նույնիսկ` մասնագիտությամբ ծաղրածուների առաջադրումն ու ընտրությունը:
Մի՞թե պարզ չէ, որ ընտրությունների գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների լայնորեն ներգրավումը հասարակություններին անվերադարձ հեռացրել է իրական ժողովրդավարության ընձեռած կարևորագույն և որոշիչ հնարավորությունից` արդար ընտրություններով առաջնորդներ ընտրելու իրավունքից:
Հարյուր տարուց ավելի է` սոցիալ-դեմոկրատիա, բայց իրականում` դիկտատուրա և ֆաշիզմ, դեմոկրատական ցենտրալիզմ, բայց իրականում` միակուսակցական տոտալիտար դիկտատուրա, լիբերալ-դեմոկրատիա, բայց իրականում` այլասերվածություն և քաոս, և այլն, և այլն:
Ամբողջ մարդկությունը, կարծես, «ժողովրդավարություն» կոչվող օղակի մեջ գտնվող սկյուռիկի վիճակում է հայտնվել:
Քաղաքագետնե՛ր ջան, մի նոր բան մտածեք...
Դիմեք փիլիսոփաներին, մարդաբաններին, հոգեբաններին, ֆիզիկոսներին, աստղաբաններին, ի՜նչ ուզում եք արեք, բայց մի նոր բան մտածեք:
Հասարակագիտական բոլոր գիտությունները, մասնավորապես` Իրավագիտությունը, Պատմագիտությունը, ինչ-որ մասով, նույնիսկ Տնտեսագիտությունը` այդ ծռմռված ժողովրդավարության «ձեռքը կրակն են ընկել»:
Մի բան արեք...
Մի շատ ընդհանրական դիտարկում, զուտ մասնագիտական տեսանկյունից.
համեմատաբար կայուն դրական տնտեսական ցուցանիշներ և ազգային արժեքների պահպանում կարծես ապահովում են միապետ ունեցող երկրները, բայց` իսկական, ազնվական միապետ ունեցողները, ոչ թե` բռնապետ-միապետ, կամ` դրա պես մի բան: Բռնապետներն էլ են երբեմն կարճատև հաջողություններ գրանցել, եթե եղել են խելացի, ազգապաշտ ու հայրենասեր, չնայած` պատերազմները` մեծամասամբ, ի վերջո տանուլ են տվել:
Անարխայի ու քաոսի պայմաններում հաջողված երկրի օրինակ, կարծես, չկա:
Մի բան մտածեք, հարգելի քաղաքագետներ, թե չէ` նորից պիտի դիմենք փիլիսոփաներին, իսկ դա լավ տեղ չի տանի` «թաղելու են» ռացիոնալի և իռացիոնալի, մատերիայի ու իդեայի, և մնացած իրար հակասող տեսությունների մեջ:
Կարեն Ճշմարիտյանի ֆեյսբուքյան էջից


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո