Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կրթահամալիրները կառուցում ենք ու աջակցում, որ մարդիկ իրենց իսկ գյուղերում տուն կառուցեն Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել ԱՄՆ-ն և Իսրայելը ավելի քան 16,000 թիրախ են խոցել Իրանում Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 19-ից 20-ը Իրանը այլևս ի վիճակի չէ հարստացնել ուրան կամ արտադրել բալիստիկ հրթիռներ Մետրոպոլիտենն անցել է մեկ գծով երկկողմանի երթեւեկության Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը Բացառել է ԵՄ երկրներին ռուսական գազ գնելու թույլտվությունը ԵՄ-ն կոչ է արել Մերձավոր Արևելքում էներգետիկ հարվածների մորատորիում հայտարարել Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA ԱՄՆ Դաշնային գեղարվեստի հանձնաժողովը հաստատել է Դոնալդ Թրամփի պատկերով հուշադրամը. BBC Իրանի hարձակումները շարքից հանել են Քաթարի հեղուկացված բնական գազի արտահանման հզորությունների 17%-ը

Կրթահամալիրները կառուցում ենք ու աջակցում, որ մարդիկ իրենց իսկ գյուղերում տուն կառուցենԿաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացելԱՄՆ-ն և Իսրայելը ավելի քան 16,000 թիրախ են խոցել ԻրանումՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 19-ից 20-ըԻրանը այլևս ի վիճակի չէ հարստացնել ուրան կամ արտադրել բալիստիկ հրթիռներՄետրոպոլիտենն անցել է մեկ գծով երկկողմանի երթեւեկությանԱռանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտըԻսրայելը hարվածել է սիրիական վարչակարգին պատկանող ենթակառուցվածքային օբյեկտներինԲացառել է ԵՄ երկրներին ռուսական գազ գնելու թույլտվությունըԵՄ-ն կոչ է արել Մերձավոր Արևելքում էներգետիկ հարվածների մորատորիում հայտարարելՀեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն ՈւկրաինաՀոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում․ պարզաբանումԻրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANAԱՄՆ Դաշնային գեղարվեստի հանձնաժողովը հաստատել է Դոնալդ Թրամփի պատկերով հուշադրամը. BBCՓեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգըԻրանի hարձակումները շարքից հանել են Քաթարի հեղուկացված բնական գազի արտահանման հզորությունների 17%-ըԻՀՊԿ-ն պնդում է, որ հարվածել է ԱՄՆ-ի կողմից վերահսկվող Ադ-Զաֆրա բազային ԱՄԷ-ումՃապոնիան դատապարտnւմ է Իրանի գործողություններըՏեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանումՀայաստանը Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում էՔաղաքացին ավտոբուսից իջել ու մահացել էՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարինԻրանը իր կարողությունների միայն մի փոքր մասն է օգտագործել՝ ի պատասխան Իսրայելի հարձակումների․ ԱրաղչիԹրամփը խոստովանել է, որ ԱՄՆ-ը պետք է վերանայի միգրանտների արտաքսման մոտեցումը3 տարում՝ 125 հեռակա քրեական վարույթ. քանի՞ մեղադրյալ է հայտնաբերվել կամ վերադարձել ՀայաստանԱվինյանի ինքնագովազդի համար վճարում է բյուջեն. 10 մլն դրամի հետքերովԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքինԱՄՆ-ում քննարկվում է իրանական նավթի վրա պատժամիջոցները չեղարկելու հարցըԿիմ Չեն Ընը դստեր հետ շրջել է տանկnվԼարսը բաց է, ՀՀ-ում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻսրայելը հարվածել է Իրանին, Իրանը` Ծոցի երկրներինՀորմուզի նեղուցի բացման շուրջ եռօրյա խորհրդակցություններն ավարտվել ենՈչ ոք չի կարող շանտաժի ենթարկել Եվրոպական խորհրդինՎերահաստատվել է կանանց և աղջիկների նկատմամբ բռնության կանխարգելման գործում Հայաստանի հանձնառությունըԹեհրանի «Սաադաբադ» թագավորական պալատը վնասվել է ռմբակոծության ժամանակՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համարՋո Քենթի հետ կապված ՀԴԲ-ն հետաքննություն է սկսելՄասկատում քննարկվել են Մերձավոր Արևելքի զարգացումներն ու ՀՀ առաջնահերթություններըՎիզաների ազատականացման ուղղությամբ ՆԳՆ-ի կատարած աշխատանքը Մարթա Կոսը գերազանց է գնահատել ԵՄ Դեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հետ քննարկել է համատեղ նոր նախաձեռնությունների հնարավորություններըՀրդեհ՝ Երևանի Շերամի փողոցումՀայաստան կժամանի Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի պատվիրակությունըԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՓաշինյանը և Կոսը քննարկել են ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի ընթացքը, նաև վիզաների ազատականացման գործընթացին առնչվող հարցերՄարթա Կոսը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը շեշտել է ԵՄ լիակատար աջակցությունը խաղաղությանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերինԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն այցելել է ԳյումրիՀայաստանը միակ երկիրն է աշխարհում, որ վիզաների ազատականացման ընթացիկ երկխոսություն ունի ԵՄ-ի հետ․ ԿոսԴա ցնցող և շատ օգտակար փորձ էրԵՄ-ն պետք է մասնակցի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին. Բելգիայի վարչապետՈւսանողը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին. նրա իրավունքը վերականգնվել է
Կարծիք

Սա շատ լավ ցույց է տալիս, թե ինչ բոբիկ է մեր իշխանությունը տեղեկատվական անվտանգության առումով. Կարեն Վրթանեսյանը՝ Արարատ Միրզոյանի գրառման մասին

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությանը, թե հակառակորդն այլևս չի կարողանա գնդակոծել Չինարին։

Վրթանեսյանը նշել է, որ թեև հայկական կողմը Չինարիի ուղղությամբ դիրքերի բարելավում ունի, բայց հակառակորդի դիրքերը մնում են իրենց տեղերում և գնդակոծության վտանգը չի վերացել։

Կարեն Վրթանեսյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Չինարիի մասին՝ իրականությունը.

Արդեն Արարատ Միրզոյանի մոտ տեսա այնպիսի պնդում, թե հակառակորդը իբր այլևս չի կարող գնդակոծել Չինարին։

Սա շատ լավ ցույց է տալիս, թե ինչ բոբիկ է մեր իշխանությունը տեղեկատվական անվտանգության առումով․ ինչ-որ Ճ կլասի լրատվակայքի տարածած կիսասուտ տեղեկությունը միանգամից հասել է իշխանության վերին էշելոններին, էլ ավելի աղավաղվել ու խանդավառությամբ տարածվում է արդեն բարձրաստիճան պետական պաշտոնյայի էջով։

Իսկ հիմա իրականությունը, խնդրում եմ ուշադիր կարդալ մինչև վերջ։

1․ Չինարին գազատարի հետ որևէ կապ չունի։ Իրարից ուղիղ գծով 50+ կմ հեռավորության վրա են։

2․ Կոնկրետ Չինարիի մոտ մերոնք որոշ դիրքային բարելավում ունեն, բայց հակառակորդի բոլոր դիրքերը մնում են իրենց տեղում և կախված են Չինարիի վրա։ Գնդակոծության վտանգը ԿԱ, ինչպես և նախկինում կար։ Ով Չինարիում երբևէ եղել է, պիտի հասկանա, որ մինչև գյուղի վրա կախված հակառակորդի դիրքերը չվերացվեն, գնդակոծությունների ռիսկեր միշտ էլ կան։

3․ Այսպիսի աղմուկով «փուչիկներ փչելը» կարող է ստիպել հակառակորդին, որ սադրանքների դիմի։ Մեր զինված ուժերը շատ բան անում են, ու դեռ շատ բան էլ ունեն անելու։ Ամեն այսպիսի հիմար և անպատասխանատու աղմուկը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում իրենց կյանքն ամեն օր վտանգող մեր զինվորականների համար՝ դիրքապահից մինչև հետախույզներ, հատուկջոկատայիններ, սպաներ։

Հորդորում եմ լրագրողներին, բլոգերներին, «կարծիք ստեղծողներին», ուշադիր եղե՛ք, ամեն մի փուչ սենսացիա մի տարածեք։

Ու նաև ՊԱՀԱՆՋՈՒՄ եմ բարձրաստիճան պաշտոնյաներից տեղեկատվական հիգիենային շատ լուրջ վերաբերվել։

Հ․Գ․ Չեմ հասկանում, ԱԺ-ի ամբողջ աշխատակազմում չի՞ մնացել մի փորձագետ, որը կարող էր այս ինֆոն ստուգել, նոր հրապարակեին»: