Դեմ եմ Ամուլսարի հանքի շահագործմանը. այո, սրանով խախտել եմ էթիկան եւ պատրաստ եմ կրել հետեւանքներ. Միքայել Զոլյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը հայտարարել է, որ դեմ է Ամուլսարի հանքի շահագործմանը: Նա Facebook-ի իր էջում, մասնավորապես, գրել է.
«Երեկվա իմ գրառումից հետո տրամաբանական է, որ ես ներկայացնեմ իմ կարծիքը Ամուլսարի հարցի շուրջ։ Առավել եւս որ արդեն շատերի համար այն գաղտնիք չէ, եւ ավելի ազնիվ կլինի պարզ ասել ամեն ինչ։ Ես իրավիճակը հասկանում եմ այնպես, որ Էլարդի եզրակացությունը եթե ոչ ամբողջապես բացասական է, ապա առվազն ավելի շուտ բացասական է, քան դրական։ Այսինքն, այդ եզրակացությունը հիմք չի տալիս պնդելու, որ ռիսկերը կառավարելի են։
Մի խոսքով, քանի դեռ ինձ հակառակում չեն համոզել, դեմ եմ հանքի շահագործմանը։ Անշուշտ, ես փորձագետ չեմ այս հարցում։ Ավելին, ես դեռ շարունակում եմ ուսումնասիրել Էլարդի եզրակացությունը եւ բաց եմ ցանկացած փաստարկների եւ նոր ինֆորմացիայի համար։ Բայց այս պահին ինձ հասանելի տեղեկատվության հիման վրա կարող եմ ասել, որ իմ կարծիքը սա է։
Ամեն դեպքում, պետք է շարունակել ուսումնասիրել խնդիրը, լսել փաստարկներ բոլոր կողմերից, քննարկել հնարավոր ելքերը եւ հետեւանքները։ Այդ գործընթացը պետք է հնարավորինս բաց եւ հասկանալի լինի հանրության համար։ Համոզված եմ, որ անկեղծ ու կառուցողական քննարկումների արդյունքում ի վերջո կգտնենք ամենաօպտիմալ լուծումը։ Եկեք չմոռանանք, որ մենք բոլորս՝ անկախ նրանից հանքին դեմ ենք թե կողմ, մտածում ենք Հայաստանի բարօրության մասին»:
Հատկանշական է, որ նախօրեին նա գրել էր, որ այդ հարցով «Իմ քայլը» խմբակցությունում քննարկումները դեռեւս շարունակվում են, հետեւաբար, «քաղաքական թիմի էթիկայից ելնելով, գտնում եմ, որ առայժմ ճիշտ չէր լինի իմ կարծիքը հանրայնացնելը»:
Երբ գրառման տակ օգտատերերից մեկը հիշեցրել է նախօրեի իր գրառումը, Միքայել Զոլյանը արձագանքել է. «Այո, խախտել եմ էթիկան եւ պատրաստ եմ կրել հետեւանքներ»:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար