Փաշինյանի իշխանության 30 արծաթը. Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Փաշինյանի իշխանության 30 արծաթը
Հայաստանը Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում վեր է ածվում նիկոլապետության,որտեղ օրենք, սահմանադրություն երկրորդական են դարձել. առաջնային է շանտաժը, սպառնալիքը, ասֆալտին փռելը, մարդկանց խաբելն ու մոլորության մեջ քցելը: Միայն թե նա պահի իր իշխանությունը:
Բայց եթե նախկինում Փաշինյանը գրոհով էր վերցնում իշխանությունը,ինչպես դա արեց պաշարելով ազգային ժողովը, ապա այժմ դատարանների շրջափակման անհաջող փորձից հետո նա մարտավարությունը փոխել է և դիմում է կաշառքի կամ «30 արծաթի» հայտնի մեթոդին:
Բացարձակ իշխանությունը ունենալու համար Փաշինյանը գործարք է առաջարկում ՍԴ դատավորներին: Ասում է , եթե հրաժարական տաք ես ձեր թոշակի չափը կբարձրացնեմ ձեր այսօրվա աշխատավարձի չափի: Կաշառելը պոզով պոչով է լինու՞մ: Բա էն իրանց ճղող գրանտակեր մարդու իրավունքների պաշտպաններն ու՞ր են: Գնդակը ՍԴ դատավորների դաշտում է…
30 արծաթը չի մարսվում, նույնիսկ Հուդան դրանք դեն նետեց, բայց արդեն ուշ էր: Քայլը ձերն է,սահմանադրության պաշտպաններ:
Հ.Գ.Արժանապատվությունը չի վաճառվում»:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար