Եթե լեգիտիմն է կաշաք տալիս, օրինական է, եթե ոչ լեգիտիմը՝ քրեական․ կարծիք
Վահան Իշխանյանը գրում է
«Լեգիտիմություն ըստ Փաշինյանի
֊ եթե լեգիտիմն է կաշաք տալիս ու վերցնում, օրինական է, եթե ոչ լեգիտիմն է նույնը անում քրեական է։֊ եթե լեգիտիմն է փողով ու սպառնալիքով դատավորներին ենթարկեցնում, օրինական է, եթե ոչ լեգիտիմն է անում, քրեական է։֊եթե լեգիտիմն է դատավորներին զանգում ստիպում իր ուզած որոշումը կատարել, օրինական է, եթե ոչ լեգիտիմն է անում, քրեական է։֊ եթե լեգտիմն է դատական իշխանության դռները փակելով դատարանի անկախությունը վերցնում, օրինական է, եթե ոչ լեգիտիմը դա չի անում, մեկ է, քրեական է։
***
1988-1990 թվերի ընդդիմությունը ներշնչում էր, թե երկրի պրոբլեմները այնտեղից են, որ կառավարվում է Կոմկուսի հրահանգներով, հենց փոխվի կարգը, կոմկուսի հեգեմոն դերը վերացվի և ընտրություններով իշխանություն ձևավորվի, երկիրը դրախտ կդառնա։ 1990֊ին ԱԺ ընտրություներ եղան,ապա 1991֊ին նախագահական ընտրություններ, արդյունքում երկիրը գահավիժեց աղքատության ու անարդարության մեջ, պետության ղեկավարներն էլ նախկին իշխանության թողած ժառանգությունը թալանում ու սպանություններ էին պատվիրում։Ապա, տարիներ շարունակ հասարակությանը ներշնչում էին թե Հայաստանի պրոբլեմը ոչ լեգիտիմ իշխանությունն է, եթե այն լեգիտիմ դառնա, ամեն ինչ տեղը կընկնի։ Լեգիտիմ դարձավ, և սկսեց իրավական պետության ինստիտուտները ուղղակի վերացնել, իսկ կաշռք տալ առնելն էլ արդեն օրենսդրությամբ է կարգավորում։
Հարց՝ ձախողումների ու ճգնաժամերի համար ժողովրդավարությունն ու լեգիտիմությունն են մեղավո՞ր, թե՞ «ժողովուրդը», որ մշտապես թույլ է տալիս իր անունից խոսեն «ժողովրդավարներն» ու «լեգիտիմները» և ավերեն նախորդների թողած ժառանգությունը։
ծանոթագրություն. դատողորությունները «Դատական օրենսգրքի» օրինագծի այս փոփոխության առիթով
1) նախատեսվում է, որ օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորները մինչև իրենց պաշտոնավարման տաիրքը լրանալը պահպանում են իրենց հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները և սոցիալական երաշխիքները, իսկ պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո ստանում են օրենքով նախատեսված կենսաթոշակ։
2) Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությւոնից զրկելու դեպքում նրա լիազորությունները կասոցում են մինչև քրեական գործով վարույթի ավարտը»։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել